ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 27, 2024
Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հետազոտության մասին

Սույն հետազոտությունը, մասնավորապես, կոչված է բացահայտելու Հայաստանի հասարակության շրջանում գոյություն ունեցող պատկերացումները այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ անվտանգությունը (ներառյալ խաղաղությունը), ազատությունը, ինքնությունը, բարեկեցությունը։ Հետազոտության տեսական հիմքն է մարդու հիմնարար պահանջմունքների տեսությունները, մասնավորապես՝ Յոհան Գալթունգի մարդու հիմնարար պահանջմունքների տիպաբանությունը։

Հետազոտության խնդիրներից մեկն էր պարզել՝ ի՞նչ նարատիվներ կան Հայաստանում վերոնշյալ հարցերի վերաբերյալ։

Առանձին խնդիր էր դրված պարզել, թե ի՞նչ սպասումներ կան հասարակությունում հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացից, և որո՞նք են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ տարածված նարատիվները։

Վերոնշյալ բոլոր նարատիվների վերհանումն, ընդհանուր առմամբ, հետապնդում էր երեք նպատակ։

Առաջին նպատակն է՝ պարզել․

  • ինչպիսի՞ն են Հայաստանում հանրային տրամադրությունները, ընկալումները (perceptions) սեփական կյանքի որակի, հիմնարար պահանջմունքների բավարարման մակարդակի վերաբերյալ, և որո՞նք են մարդկանց հիմնական վախերը, կոնկրետ դժգոհությունները և ակնկալիքները, ցանկությունները այս բոլորի հարցերի վերաբերյալ։

Երկրորդ նպատակն էր, պարզել՝

  • որո՞նք են այն նարատիվները, որոնք կարող են նպաստել հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ երկխոսության ձեւավորմանն ու խաղաղության հաստատմանը կամ, ընդհակառակը, խոչընդոտել այդ ամենին։

Հետազոտության երրորդ նպատակն էր պարզել՝

  • հիշատակված թեմաների վերաբերյալ ո՞ր նարատիվներն են դոմինանտ, որ նարատիվներն են համեմատաբար կոնսենսուսային, իսկ որո՞նք են հաճախ բանավեճ հարուցող։

Հետազոտության մեթոդ է ընտրվել ֆոկուս խմբային քննարկումները։ Իրականացվել է 8 ֆոկուս խումբ 2023թ․-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Յուրաքանչյուր ֆոկուս խումբ բաղկացած է եղել միջինը 6 մասնակցից։ Մասնակիցներն ընտրվել են ըստ տարիքային (առանձնացվել է երեք տարիքային խումբ) և կրթական (առանձնացվել է երկու խումբ՝ բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցողների) չափանիշների։ Ֆոկուս խմբերն իրականացվել են Հայաստանի ողջ տարածքում։


Website: https://www.c-r.org

Ուսումնասիրությունն իրականացվել է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն: Այն չի արտացոլում «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի եւ Եվրոպական միության տեսակետները: