© 2024. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ
Դանա Սարդարյան` նախաձեռնության հեղինակ:
Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։
Թողարկում 1. Ինչո՞ւ են երիտասարդները խուսափում քաղաքականությունից
Այսօրվա հաղորդմանը խոսում ենք երիտասարդների ներգրավվածության մասին քաղաքականության ոլորտում։ Այն մասին, թե ի՞նչ փոփոխություններ են ուզում երիտասարդները, ինչու՞ նրանք հետաքրքրված չեն և խուսափում են քաղաքականությունից, և կարելի՞ է արդյոք լուծել այդ խնդիրը։
Թողարկում 2. Հայու գեն․ Ո՞վ է հայը, ի՞նչ է հայրենիքն ու հայրենասիրությունը
Ո՞վ է հայը։ Հայ լինել նշանակու՞մ է լինել առաքելական եկեղեցու անդամ, թե՞ նա, ով հպարտությամբ է խոսում որ հայ է, ո՞րն է ինքնության բաղադրիչը և արդյոք գենետիկ կապ ունենալը հերի՞ք է հայ լինելու համար։ Հենց այս կարևոր ու առանցքային հարցերի շուրջ են զրուցել Դոնարա Սարդարյանը և հյուրեր Անի Չիլինգարյանն ու Հովհաննես Բաբայանը։
Թողարկում 3. Օրհնվի՞ էն սհաթը, երբ ռսի ոտքը մտավ հայոց աշխարհ
Ռուսաստանը մեր թշնամին է թե՞ բարեկամը, ի՞նչ են կարծում երիտասարդները հայ-ռուսական հարաբերությունների մասին, արդյո՞ք ռուսը մեր փրկիչ ն է, խելամի՞տ է ընդունել ռուսներին ինչպես թշնամի։ Հենց այս կարևոր ու առանցքային հարցերի շուրջ են զրուցել Դոնարա Սարդարյանը և հյուրեր Մերի Բարեղամյանը և Ռաֆայել Հայրյանը։
Թողարկում 4. Կանանց իրավունքները, խտրականությունը, քաղաքականության մեջ ներգրավվածությունը
Ինչու՞ են աղջիկներին քաղաքականության մեջ անլուրջ վերաբերվում։ Խտրականությու՞ն է երբ կանայք չեն ծառայում բանակ ում։ Արդյո՞ք կանայք ուժեղ են։ Ինչու՞ են նրանք թողնում իրենց մասնագիտությունը կամ հետ ընկնում լավագույն մասնագետ դառնալու ճանապարհին։
Հենց վերոնշյալ հարցերն են այսօրվա հաղորդման հիմնասյունը։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: