OWEN կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին Արեւելյան Գերմանիայում խաղաղությանն աջակցող շարժման ակտիվիստների կողմից: Այդ ժամանակ OWEN-ը ընկալվում էր իբրեւ Արեւելյան-Արեւմտյան Եվրոպայի կանանց ցանցային կենտրոն:
Կենտրոնի նպատակ էր դիտարկվում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում կանանց նախաձեռնությունների աջակցությանն ուղղված կրթական եւ ցանցային գործունեությունը:
OWEN-ի տեսլականն է՝ հասարակություն, որտեղ տղմարդիկ եւ կանայք՝ անկախ իրենց տարիքից, ազգային, մշակութային կամ էթնիկական պատկանելիությունից, սոցիալական ստատուսից եւ աշխարհայացքներից, բաց երկխոսության միջոցով ներկայացնում են իրենց շահերը եւ պահանջմունքները եւ մասնակցում քաղաքականության ձեւավորման գործընթացներին:
OWEN-ի նպատակն է՝ աջակցել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Գերմանիայի ակտիվ քաղաքացիական դիրք զբաղեցնող կանանց նախաձեռնություններին, որոնք հանդես են գալիս հանուն.
- միավորվող Եվրոպայում դեմոկրատական փոփոխությունների եւ խաղաղության;
- գենդերային դեմոկրատիայի եւ գենդերային իրավահավասարության;
- կոնֆլիկտների կանխարգելման եւ ոչ բռնի ճանապարհով լուծման;
- սոցիալական արդարացիության եւ համերաշխության;
- փոխհարգանքին եւ փոխըմբռնման:
OWEN-ի գործունեությունը ողղված է երկխոսության կարգավորմանը եւ համագործակցության նոր ձեւրի մշակմանը.
- քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ;
- քաղաքացիական հասարակության մուլտիպլիկատորների միջեւ;
- պետական եւ ոչ պետական կրթական հաստատությունների դասավանդողների եւ սովորողների միջեւ: