ՀԱՅ-ԱԴԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 30, 2023
Հայ-ադբեջանական հակամարտության արդյունքում առաջացած հասարակական կարիքների բացահայտմանն ուղղված համատեղ հանդիպում
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Օգոստոսի 24-25-ին, «Խաղաղության երկխոսություն» հկ-ն Վրաստանի Թբիլիսի քաղաքում իրականացրեց տարածաշրջանային հանդիպում, որը միտված էր հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով տուժած խմբերի հրատապ կարիքներն ուսումնասիրելու նպատակով պրակտիկ և փոխհամաձայնեցված մեթոդաբանության մշակմանը: Ակնկալվում է, որ նմանատիպ ուսումնասիրությունը կնպաստի անաչառ և համապարփակ առաջարկությունների ձևավորմանը՝ արտացոլելով հակամարտությունից տուժած համայնքների բազմազան մտահոգությունները։
«Այս քննարկումն ինքնին արժեքավոր երկխոսություն էր»,- հանդիպման ժամանակ նշեց մասնակիցներից մեկը։ – «Ես երբեք խորապես չեմ մտածել այս տեսակետի մասին։ Ինձ համար մեծ զարմանք էր բացահայտելը, որ Ադրբեջանում և Հայաստանում խաղաղ գործընթացի հիմնարար ասպեկտների մասին մեր պատկերացումները կտրականապես հակադրվում են։ Մինչ հայերը կարծում են, որ անվտանգության ապահովման և ինքնության պահպանման վերաբերյալ առկա խնդիրները խոչընդոտում են երկարատև և արժանապատիվ խաղաղության ձևավորմանը, ադրբեջանցիները պնդում են, որ խաղաղության պայմանագրի կնքումը վերջնականապես կվերացնի անվտանգության այդ սպառնալիքները»,- մեկնաբանեց մասնակիցը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին բազմազան գործիքներ և դրանց կիրառելիությունը տեղերում` Հայաստանում և Ադրբեջանում գալիք ուսումնասիրության համար, ինչպես նաև կազմեցին ծրագրի հետագա գործողությունների ժամանակացույց։
Ծրագրի արդյունավոտությունն ապահովելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ներգրավել էր ֆիննական CMI – Martti Ahtisaari հիմնադրամի փորձագետներին։ Տարիներ շարունակ CMI հիմնադրամը էական դեր է խաղացել Կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի համատեքստում, խաղաղության կառուցմանն ուղղված ջանքերի ընդլայմանը նվիրված նախաձեռնություններում։ Նախատեսվում է, որ հիմնադրամի փորձագետներն անգնահատելի աջակցություն կցուցաբերեն Հայաստանում և Ադրբեջանում գործող թիմերին՝ նրանց առաջնորդելով հետազոտության փուլում (տվյալների հավաքագրում) և տրամադրելով իրենց վերլուծական փորձը՝ բովանդակալից եզրակացություններ անելու համար։
Հարկ է նշել է, որ մինչև 2023թ․-ի ավարտը Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցները կկազմեն հաշվետվություններ, որոնցում ամփոփված կլինեն տվյալների վերլուծություններից ստացած արդյունքները։

Website: https://www.c-r.orgMartti Ahtisaari Peace Foundation
Ծրագիրն իրականացվում է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի գործընկերն է` Martti Ahtisaari Peace Foundation (CMI):