Sigrid Rausing Trust-ը հիմնադրամ է, որը հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադրամի նպատակն է խթանել մարդու իրավունքների, հավասարության և օրենքի գերակայության արժեքներն ու սկզբունքները և պահպանել բնությունը հետագա քայքայումից:
Sigrid Rausing Trust-ը իրականացնում է շուրջ տասը դրամաշնորհային ծրագրեր՝ որոնք միավորված են երեք հիմնական թեմաների շուրջ.
- Մարդու իրավունքներ
- Արդարություն և ներառականություն
- Շրջակա միջավայրի պահպանություն
Հիմնադրամը հատուկ դեպքերում դրամաշնորհներ է տրամադրում նաև այլ ոլորտներում:
Կայքը` https://www.sigrid-rausing-trust.org