© 2023. Աղբյուրը` Առաջին Լրատվական
Առաջին Lրատվականի հարցազրույցը «Խաղաղության երկխոսություն» հկ ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ։
«Բանակում վերահսկողությունը ամենակարևոր խնդիրներից մեկն է»,- նշեց Էդգար Խաչատրյանը, հավելելով՝ քաղաքացիական վերահսկողության պակասի, պաշտպանական ոլորտի պահպանողականության, խորհրդարանի վերահսկողության և կառավարական օղակների հետ կապված խնդիրների մասին։
Էդգար Խաչատրյանի խոսքով Զինված ուժերում առկա խնդիրները բազմաշերտ են, դրանց թվում է սպայական օղակների սխալ ընտրությունը վերապատրաստում անցնելու համար.
«Եթե նման դասընթացի ուղարկում են ոչ այն մարդուն, ով ամենօրյա ռեժիմով աշխատում է զինծառայողների հետ, տվյալ դասընթացի մասնակցությունը դառնում է ո՛չ այդքան կարևոր, և ո՛չ այդքան արդյունավետ»:
Երկրորդ հարթությունը դասընթացների ծրագրի կազմանն սխալ տրամաբանությունն է.
«Ծրագիրը պետք է մշակված լինի այն տրամաբանության ներքո, որ մասնակիցը հասկանա, որ այն ենթադրում է արժեքային վերանայում»։
Խաչատրյանի համոզմամբ համակարգի կառուցմանը և կադրերի վերապատրաստմանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ասյտեղ։