ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Փետրվարի 22, 2023
Իրավական աջակցություն պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիներին
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 02-ի թիվ 122-Ն որոշմամբ հայտարարվել են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներ՝ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիներին վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Ընդ որում՝ հետազոտումը և փորձաքննությունը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված վարժական հավաքների ընթացքում Ձեր իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կարող եք դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։ Կազմակերպության կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունն անվճար է։

Անհրաժեշտության դեպքում կազմակերպության հետ կարող եք կապ հաստատել զանգելով հետևյալ հեռախոսահամարներին՝

+374 (55) 820 632
+374 (98) 821 630
+374 (77) 188 138
+374 (99) 888 120

Կամ էլեկտրոնային փոստի միջոցով`
Էլ. փոստ՝ [email protected]


BSTԻրավական աջակցությունն իրականացվում է «Գերման Մարշալ» հիմնադրամի «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան թրաստ» (BST) ծրագրի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում: