«Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) ֆիննական ոչ կառավարական կազմակերպությունը գործունեություն է ծավալում հակամարտությունների կարգավորման եւ կայուն խաղաղության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցում է խաղաղասիրական գործընթացներին՝ խրախուսելով տեղական որոշում կայացնողներին կայունության կառուցման գործում, քաջալերում հակամարտող կողմերին՝ երկխոսության հասնելու:
Անցած տասնամյակի ընթացքում «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» կազմակերպությունը ձեռք է բերել արժեքավոր գիտելիքներ խաղաղասիրության եւ հակամարտությունների կարգավորման բնագավառում: Կազմակերպությունը ձգտում է տեսական մոդելները զուգակցել գործնական քայլերի հետ.
- CMI -ը նպաստում է հակամարտությունների կարգավորմանը երկխոսության եւ վստահության կառուցման ճանապարհով
- CMI-ը փորձում է ամրապնդել եւ կայունացնել խաղաղասիրական գործընթացները՝ աջակցելով որոշում ընդունողների կարողությունների զարգացմանն ու խաղաղասիրական գործընթացներում քաղաքացիների մասնակցության ապահովմանը
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
CMI-ը հիմնադրվել է 2000թ-ին՝ կազմակերպության հիմնադիր-նախագահ Մարտի Ահթիսաարի կողմից: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Հելսինկիում /Ֆինլանդիա/:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ.
CMI գրասենյակը Հելսինկիում
Հասցե. Eteläranta 12 (2nd floor); 00130 Helsinki; Finland
Հեռախոս. +358 9 4242810
Ֆաքս. +358 9 42428110
Էլ. փոստ. cmi.helsinki(at)cmi.fi
CMI գրասենյակը Բրյուսելում
Հասցե. Rue Belliard 205, box 3; 1040 Brussels; Belgium
Հեռախոս. +32 2 2392115
Ֆաքս. +32 2 2303705
Էլ. փոստ. cmi.brussels(a)cmi.fi
Վեբ կայք. http://www.cmi.fi