ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ

Մայիսի 01, 2015
Պատկերը` © 2015, ԽԵ, «Դուրդ չի գալիս, իջի էսա էն մի մարշուտկեն կգա կնստես»; հեղինակ՝ Վահրադ Մելիքջանյան

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի առաջին փուլում ֆինանսավորում ստացած 5 ծրագրերից մեկը կլինի «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությունը։

Փոքր դրամաշնորհների մրցույթի նպատակն է իրականացնել հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն՝ ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց գործողությունների միջոցառումների իրականացման վերաբերյալ:

«Խաղաղության երկխոսությունն» իր «Քաղաքացիական վերահսկողությունը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» անվանումը կրող ծրագրի շրջանակներում նախատեսվում է բացահայտել Վանաձոր քաղաքում տրանսպորտի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և ոլորտի գործունեության բարելավմանն ուղված առաջարկների փաթեթ մշակել։

AYLA

foi_arm

«Քաղաքացիական վերահսկողությունը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» ծրագիրը իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ գործընկեր`«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետհամագործակցությամբ գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով տրամադրված փոքրենթադրամաշնորհների շրջանակներում: Ծրագրի բյուջեն կազմում է 999 800 դրամ: Ծրագրի տևողությունն է 4 ամիս` 2015թ.-ի մայիսի 1-ից մինչև 2015թ.-ի օգոստոսի 31-ը:

logo-EU

eahk