ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Դեկտեմբերի 18, 2022
© 2022. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ԱՆՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆ

2022թ. դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանում տեղի ունեցավ «Պաշտպանական ոլորտի արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որն իրականացվեց Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին պաշտպանական գերատեսչությունում վերոնշյալ հիմնահարցերի պատախանատուները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները և համապատասխան հանձնաժողովների փորձագետները, ինչպես նաև ոլորտում ներգրավված շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
© 2022. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը և ՀՀ ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որոնք հայտնեցին իրենց երախտագիտությունը կազմակերպիչներին` բազմաթիվ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ նման քննարկում կազմակերպելու և իրականացնելու համար:

2022թ. դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանում տեղի ունեցավ «Պաշտպանական ոլորտի արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որն իրականացվեց Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցությամբ:
© 2022. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում էին պաշտպանական ոլորտի բարեփոխումներին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղղիները, ինչպես նաև նմանատիպ խնդիրների լուծման վերաբերյալ տեղական և միջազգային փորձագետների կողմից առաջարկված լավագույն փորձն ու քաղված դասերը:

2022թ. դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանում տեղի ունեցավ «Պաշտպանական ոլորտի արդյունավետ կառավարումը և վերահսկողությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում, որն իրականացվեց Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համագործակցությամբ:
© 2022. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Անդրադարձ կատարվեց հետևյալ հիմնախնդիրներին.

  • պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանը և զինվորական էթիկայի պահպանմանը,
  • զինվորական անձնակազմի սոցիալական պաշտպանությանը,
  • զինված ուժերում հոգեկան առողջությանը և ինքնասպանությունների կանխարգելմանը,
  • պաշտպանական ոլորտում գենդերային ասպեկտների ինտեգրմանը և ոլորտում կանանց ակտիվ մասնակցության ապահովմանը,
  • անվտանգության և պաշտպանական ոլորտում ռազմավարական հաղորդակցությանը,
  • հետախուզական ծառայությունների իրավական շրջանակները (մասնավորապես՝ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության մասին նոր օրենքի նախագծի տեսանկյունից), և այլն։

Քննարկման ավարտին մասնակիցները առաջարկեցին շարունակական դարձնել շահագրգիռ տարբեր կողմերի մասնակցությամբ նման ձևաչափով քննարկումները:


Կլոր սեղանն իրականացվել է Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի Հայաստանի աջակցության ծրագրի շրջանակներում և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։