ԱՅՍ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 11, 2022
© 2022. Աղբյուրը` Լոռի հեռուստաընկերություն

Լոռի հեռուստաընկերությունում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը զրուցեց քաղհասարակության մասին, դրա սահմանման և հասարակության մեջ այս հասկացության ընկալման մասին։

Որո՞նք են մնայուն և պահպանվող արժեքները հասարակական կազմակերպությունների աշխատանքի, ավելի կոնկրետ՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գործունեության ժամանակ։

Հարցազրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք ոլորտներ, խոսվեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին պատերազմական գործողությունների, ինչպես նաև հարևան երկրների դիրքորոշման մասին.

«Մենք որպես պետություն պահել ենք ստրկական հոգեբանությունը։ ՀՀ քաղաքական շատ գործիչներ գործել են ավելի շատ Ռուսաստանի, քան ՀՀ շահերից ելնելով, ինչը բերել է հասարակության ստրկացմանը»,- Էդգար Խաչատրյան։