Ուսումնասիրելով տարբեր իրավախախտումների (որոնք նաեւ մահվան ելքով միջադեպերի են հանգեցնում) պատճառ հանդիսացող ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության նախապայմանները, նախադրյալները ՀՀ զինված ուժերում ՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը գտնում է, որ դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել թե՛ սպայակազմի, թե՛ ժամկետային զինծառայողների սեփական պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չլինելը։ Պարտականություններն առաջին հերթին են ուսուցանվում նորակոչիկներին սպաների կողմից, նաեւ՝ կարգապահական կանոնագրքի միջոցով, որում, սակայն, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ իրավունքներ ունեն նրանք…