ԵԹԵ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՈՒԾԵԼ ՀԱՐՑԵՐԸ, ԹՆԴԱՆՈԹՆԵՐՆ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 11, 2022
© 2022. Աղբյուրը` Առաջին Լրատվական

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար էդգար խաչատրյանի զրույցը Առաջին Լրատվական ալիքում:

«Արդյո՞ք հնարավոր է գնել աշխարհի բոլոր զենքերը, արդյո՞ք հնարավոր է արագ զարգացող տեխնիկայի դարում միշտ ունակ լինել ձեռք բերել ամենաժամանակակից սարքավորումը: Զարգացումները շատ արագ են տեղի ունենում. այն երկրները, որոնք ունեն ռեսուրս, նրանք միանգամից ձեռք կբերեն ռազմական պատրաստության իրեր, բայց մենք` որպես փոքր պետություն, չենք կարող ներգրավված լինել սպառազինությունների մրցավազքի մեջ»:

Հարցազրույցի ժամանակ քննարկվեց Հայաստանում իրականացվող զարգացումների, գիտելիքահեն հասարակության և արժեքների պահպանման մասին.

«Աշխարհում շատ բան է փոխվել և մենք որպես փոքր պետություն պետք է հասկանանք, թե այս փոփոխվող աշխարհում ինչ դիրք ենք զբաղեցնում, որ ճանապարհն ենք ընտրում և ինչպես ճիշտ կողմնորոշվում, հակառակ դեպքում սխալ կողմնորոշվելու գինը շատ ծանր կլինի»,- Էդգար Խաչատրյան։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում: