Որպես ՄԱԿ-ի միջազգային զարգացման առաջատար գործակալություն՝ ՄԱԶԾ-ն աշխատում է 170 երկրներում և տարածքներում նպատակ ունենալով վերացնել աղքատությունը և նվազեցնել անհավասարությունը: ՄԱԶԾ-ի աշխատանքը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. կայուն զարգացում, ժողովրդավարական կառավարում և խաղաղության կառուցում, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների և աղետների նկատմամբ դիմակայունություն:
ՄԱԶԾ-ի մանդատն է վերջ դնել աղքատությանը, կառուցել ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն և ներառական ինստիտուտներ: Կազմակերպությունը խթանում է պետությունների միջև տեխնիկական և ներդրումային համագործակցությունը, սատարում տվյալ ոլորտում համաշխարհային փոփոխությունների իրականացմանը և փորձում նպաստել երկրների համար գիտելիքների, փորձի և ռեսուրսների համաօգտագործմանը՝ բնակչությանն օգնելու առավել լավ կենսամիջոցային պայմաններ ստեղծելու գործում։
Կայքը` https://www.undp.org/armenia