ԱՆՎՏԱԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 04, 2022
Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը Հայաստանում
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԵՐԻՆ ՀԱՐԹՈԳ

2022թ.-ին հունիսի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցան անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության թեմային նվիրված երկու աշխատանքային քննարկում: Միջոցառումները կայացան նիդերլանդական «Անվտանգության հետազոտությունների եվրապական կենտրոնի» (CESS) և հայաստանյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը» (DIOS) ծրագրի շրջանակներում: Ծրագրի առաջին փուլը հանդիսացող այս երկու աշխատանքային քննարումներն ուղղված էին շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ՝ Հայաստանում անվտանգային ոլորտի արդյունավետ ժողովրդավարական վերահսկողությանը խոչընդոտող խնդիրների և մարտահրավերների վերհանմանը:

Աշխատանքային հանդիպումներին ներգրավված էին Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագիտական համայնքը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ Խորհրդարանը ներկայացնող 14 մասնակիցներ:

Փորձագետներ Բելգիայի խորհրդարանի նախկին պատգամավոր և CESS-ի խորհրդի անդամ Պիտեր Վանհութի և կազմակերպության տնօրեն Մերին Հարթոգի աջակցությամբ մասնակիցները վերհանեցին Հայաստանում պաշտպանության և անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների նկատմամաբ ազդեցիկ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների կիրառման խոչընդոտները, ինչպես նաև հանդես եկան այդ խոչընդոտների հաղթահարմանն ուղղված առաջարկություններով:

Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը Հայաստանում
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԵՐԻՆ ՀԱՐԹՈԳ

Հայաստանում Նիդեռլանդների դեսպան պարոն Նիկո Շերմերսը ողջունեց մասնակիցներին և հայտնեց իր հանձնառությունը՝ հետագայում էլ աջակցելու անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողություն իրականացնող դերակատարների զորեղացմանն ուղղված այս նախաձեռնությանը և առհասարակ, Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին:


Centre for European Security Studies (CESS)Նախագիծն իրականացվում է նիդերլանդական անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CESS) և հայաստանյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից:

 

The Netherlands Embassy in Armenia.Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: