ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

Մայիսի 03, 2022
© 2021, «ԽԵ». ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻ
© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԴԱՇՅԱՆԻ

2022 թվականի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2022 թվականի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին։

Իրենց իրավունքների հնարավոր խախտումները բացառելու նպատակով զորակոչիկները կարող են իրավաբանական խորհրդատվություն և անհրաժեշտ այլ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։

Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ. փոստի միջոցով կամ զանգահարել +374 (55) 820 632, +374 (77) 188 138 կամ +374 (99)888 120 հեռախոսահամարներով: