ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ Եւ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵւՈՒՄ

Ապրիլի 30, 2022
DCAF
© 2022. ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԺՆԵւՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը մասնակցեց 2022 թվականի ապրիլի 25-28-ին Ժնևում կայացած «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը: Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի` «DCAF» կողմից իրականացվող այս միջոցառումն ուղղված էր Հայաստանի Հանրապետության անվտանգային ոլորտում ներգրավված հիմնական դերակատարների համար հարթակի ձևավորմանը` ոլորտի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը հզորացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին` ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում
© 2022, ապրիլի 25-28. Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում:

Պատվիրակության կազմում էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Սարգիս Խանդանյանը և Արթուր Հովհաննիսյանը: ՀՀ գործադիր իշխանությունը ներկայացնում էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: Հանդիպմանը մասնակցեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում
© 2022, ապրիլի 25-28. Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան անվտանգային ոլորտի խնդիրների վերաբերյալ մի շարք թեմատիկ քննարկումներ` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, անվտանգության ոլորտում բարեվարքության ամրապնդման, հետախուզական ծառայությունների ժողովրդավարական վերահսկողության, ինչպես նաև անվտանգության ոլորտի լուսաբանման խնդիրների առնչությամբ: Ձևավորված աշխատանքային մթնոլորտում ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, ծանոթացան այլ երկրներում նույն ոլորտում ներգրավված իրենց գործընկերների փորձին, ինչպես նաև ծանոթացան միջազգային և տեղական փորձագետների և հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքներին և վերջիններիս կողմից ներկայացված առաջարկություններին:

«Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում
© 2022, ապրիլի 25-28. Անվտանգության ոլորտի արդյունավետ կառավարմանը և բարեփոխումներին ուղղված աշխատանքային հանդիպում Ժնևում:

Աշխատանքային ծրագրի շրջանակներում Է. Խաչատրյանը ներկայացրեց «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից իրականացված երկու հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններից մեկը առնչվում էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, հաջորդը` անվտանգային ոլորտի ռազմավարական հաղորդակցության կազմակերպման խնդիրներին: