© 2022. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն, ելնելով 2020թ.-ից ի վեր երկրում տիրող հետպատերազմյան իրողությունից, իր ջանքերն ուղղել է պատերազմի հետևանքների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառներում ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարմանը նպաստող գործողությունների կյանքի կոչմանը։
Այժմ, հաշվի առնելով անցյալի բացթողումներն ու թերությունները՝ կազմակերպությունը ջանում է մշակել նոր մոտեցումներ, որոնք կօգնեն նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հակամարտության արդյունքում տուժած խմբերի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև պատերազմում ներգրավված հասարակությունների ներկայացուցիչների միջև երկխոսության հնարավորությունների ու փոխվստահության վերականգնմանը:
Ստորև ներկայացնում ենք 2021թ.-ին «Խաղաղության երկխոսության» իրականացրած գործունեության քանակական արդյունքները: