© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ՝ PIXABAY
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է 44-օրյա պատերազմից տուժած երեխաների հետաշխատանք կատարող պրակտիկ հոգեբանների և սոցաշխատողների մասնակցելու «Աշխատանք տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ» մասնագիտական դասընթացին: Դասընթացի նպատակն է զարգացնել և կատարելագործել մասնագետների տեսագործնական գիտելիքները, ներկայացնել բարձր տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների խնդիրները բացահայտելու, ինչպես նաև նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործուն մեթոդները և մեթոդիկաները: Դասընթացը տեղի կունենա 2021 թ. մայիսի 28-30-ին Երևանում:
Մասնակիցների ուղևորափոխադրման, կացության և սննդի ծախսերը կփոխհատուցի «Խաղաղության երկխոսություն» հկ-ն:
Դասընթացին մասնակցել ցանկացողները մանրամասն տեղեկություններ ստանալու համար մինչև ս.թ մայիսի 26-ը կարող են դիմել «Խաղաղության երկխոսություն» հկ-ին` [email protected]
Միջոցառումը կիրականացվի «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: