«ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 17, 2021
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2020 թվականի հունվարից իրականացնում է «Բաց պատմություններ» խորագրով նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ հանրային բանավեճի ձևավորմանը հակամարտությունում ներգրավված հասարակություններում: Երկարաժամկետ տեսանկյունից նախաձեռնությունն ուղղված է 44-օրյա պատերազմից հետո ապագայի իրատեսական տեսլականի ձևավորմանը, անցյալի և ներկայի դասերի, հակամարտության սոցիալական, տնտեսական, քաղաքական ազդեցության, ինչպես նաև ազգային, գենդերային, կրոնական և այլ ինքնությունների ձևավորման հետ կապված խնդիրների քննադատական ու ինքնաքննադատական վերլուծության հիման վրա:
© 2021. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նախաձեռնության շրջանակներում 2021-2022 թվականներին իրականացվելու են հասարակության տարբեր խմբերի մասնակցությամբ հանդիպումներ` միտված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված նոր իրավիճակում անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մարտահրավերների հաղթահարման հնարավոր ճանապարհների վերաբերյալ հանրային երկխոսության ձևավորմանը:

Conciliation Resources-ը Մեծ Բրիտանիայում տեղակայված կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտություններում ներգրավված մարդկանց հետ, աջակցում է, ֆինանսավորում եւ խորհրդատվություն տրամադրում՝ բռնությունները կանխարգելելու եւ խաղաղություն կառուցելու համար։

Ծրագիրն իրականացվում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։