Հուլիսի 31, 2020
https://www.gppac.net

Զինված բախումների կանխարգելման համընդանուր գործընկերությունը (GPPAC) խաղաղության կառուցմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) կողմից ղեկավարվող համընդհանուր ցանց է:

GPPAC-ն կապեր է ստեղծում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ միջազգային համապատասխան դերակատարների ու հաստատությունների միջեւ` զինված բախումների կանխման եւ բռնության դրսեւորումների վտանգները նվազեցնելուն միտված համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

Համընդհանուր ցանցը բաղկացած է 15 տարածաշրջանային ցանցերից, որոնց գերակայություններն ու օրակարգերը մշակվում են՝ ելնելով այդ տարածաշրջանների առանձնահատկություններից:

Կայքը` https://www.gppac.net