ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հունիսի 09, 2020
© 2020. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Մարիաննա Խաժակյան
© 2020. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Մարիաննա Խաժակյան

2020 թ.-ի հունիսի 4-ին Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները Ազգային ժողովում հյուրընկալեցին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի անձնակազմին:

Աշխատանքային հանդիպումն ուղղված էր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում զինված ուժերում իրականացվող միջոցառումների մշտադիտարկման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Ազգային ժողովի պատգամավորների միջև առավել արդյունավետ համագործակցության համար մոտեցումների եւ ուղիների մշակմանը:

Կարեւորելով պաշտպանական ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելու գործում քաղհասարակության դերը՝ խորհրդարանականները ծրագրի շրջանակներում ձեւավորվող մշտադիտարկող խմբին աջակցելու իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Պատգամավորները նաեւ նշեցին, որ համագործակցության շրջանակներում ակնկալում են ստանալ մշտադիտարկման ընթացքում վերհանված խնդիրների հնարավոր պատճառների վերաբերյալ ծրագրի անձնակազմի անաչառ եւ անկանխակալ վերլուծությունները, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված կոնկրետ եւ իրատեսական առաջարկություններ:


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

«Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.