ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՉԵՂԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Մարտի 20, 2020
Martina Heiduczek
© 2020. Նկարազարդումը` Մարտինա Հեյդուչեկ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գործընկեր CREOPIA PRODUCTIONS-ի հետ համատեղ 2020թ.-ի մարտից նախատեսում էր իրականացնել ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված մեդիադասընթացների շարք երիտասարդների համար:

Հայտնում ենք, որ մարտ, ապրիլ և հունիս ամիսներին նախատեսվող դասընթացները կչեղարվեն, պայմանավորված ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարմամբ: Հայցում ենք բոլոր դիմորդների ներողամտությունը եւ հայտնում, որ դասընթացների վերսկսման դեպքում նախևառաջ կուսումնասիրվեն արդեն իսկ հավաքագրված հայտադիմումները, որից հետո անպայման կապ կհաստատենք դիմումատուների հետ:

Հարգանքով`
«Խաղաղության երկխոսություն» հկ