© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Եթե 16-25 տարեկան եք, բնակվում եք Վանաձոր քաղաքում կամ հարակից բնակավայրերում, և ցանկանում եք ձեռք բերել տեսանկարահանման ու խմբագրման (վիդեոմոնտաժ) հմտություններ, ծանոթանալ սոցիալական գովազդների ստեղծման եղանակներին, բարձրաձայնել համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներում գործուն մասնակցություն ունենալ, ձեռք բերել հմտություններ, որոնք ձեզ հետագայում ավելի պահանջված կդարձնեն աշխատաշուկայում, ապա ԴԻՄԵ՛Ք։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի 16-25 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցելու «Խաղաղության երկխոսության» և իր գործընկերներ` CREOPIA PRODUCTIONS-ի կողմից իրականացվող ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված մեդիադասընթացի, որի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ եւ հմտություններ։
Դասընթացը բաղկացած է այս տարվա մարտին, ապրիլին և հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում (ք․ Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կայանալիք 3 աշխատանքային հանդիպումից։
Վերջիններիս թեմատիկ ուղղվածություններն են․
- Համայնքում առկա խնդիրների ու կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, սոցիալական հոլովակի սցենարի ստեղծում, պատմատախտակի կառուցում (լուսանկարչության դասընթաց)
- Սոցիալական գովազդների պատրաստում (տեսանկարահանման ու խմբագրման դասընթաց)
- Տեսանյութերի մարքեթինգի և տարածման արդյունավետ մեթոդաբանություն, ցանցերի ստեղծում։
Առաջին աշխատանքային հանդիպմանը կհաջորդեն մասնակիցների կողմից իրականացվող խմբային աշխատանքները՝ ուղղված համայնքի խնդիրների ուսումնասիրությանը և սոցիալական գովազդների սցենարի մշակմանը։
Երկրորդ աշխատանքային հանդիպումից հետո երիտասարդները կսկսեն սոցիալական գովազդների նախապատրաստական, նկարահանման և խմբագրման աշխատանքները՝ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող տեղացի մասնագետների օգնությամբ։ Ծրագիրը կամփոփվի վերջին աշխատանքային հանդիպման շրջանակներում կայանալիք հանրային ցուցադրությամբ, որտեղ կներկայացվեն և կքննարկվեն մասնակիցների ստեղծած սոցիալական հոլովակները։
Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Խաղաղության երկխոսության» կայքում և տեղական այլ առցանց լրատվամիջոցներում։
Կազմակերպությունը կհոգա դասընթացի մասնակիցների փոխադրման, կացության եւ սննդի համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։
Դիմել կարելի է մինչեւ այս տարվա մարտի 10-ը՝ ինքնակենսագրական (CV) եւ մոտիվացիոն նամակ ուղարկելով [email protected] էլ․ հասցեին։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակ՝ +374 (322) 2 13 40 կամ +374 (55) 82 06 32 հեռախոսահամարներով։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Խաղաղության կորպուսի աջակցությամբ:
Նախագծի գործընկեր` CREOPIA PRODUCTIONS