ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՔԱՂԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Օգոստոսի 23, 2019
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզի 16-25 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցել նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման ծրագրին։ Այն նպատակ ունի Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդներին տեսա եւ լուսանկարահանման, լրագրության եւ քաղլրագրության գործիքներ տրամադրել՝ հրավիրված փորձառու մասնագետների աջակցությամբ։

© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ


Եթե

  • 16-25 տարեկան երիտասարդ,
  • Լոռու, Տավուշի կամ Շիրակի մարզի բնակիչ եք,

հետաքրքրված՝

  • Լրագրությամբ կամ քաղլրագրությամբ,
  • Տեսա-լուսանկարահանմամբ,

անտարբեր չեք

  • ձեր համայնքում առկա խնդիրների նկատմամբ,
  • ցանկանում եք գործուն մասնակցություն ունենալ ՏԻՄ մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն սահմանելու ընթացքին՝

ԴԻՄԵՔ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզի 16-25 տարեկան երիտասարդներին հրավիրում է մասնակցել նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման ծրագրին։ Այն նպատակ ունի Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդներին տեսա եւ լուսանկարահանման, լրագրության եւ քաղլրագրության գործիքներ տրամադրել՝ հրավիրված փորձառու մասնագետների աջակցությամբ։ Լրագրության եւ քաղլրագրության դասընթացը կկայանա այս տարվա հոկտեմբերի սկզբին՝ Գյումրիում, տեսա-լուսանկարահանման դասընթացը՝ դեկտեմբերին, Դիլիջանում։

21 մասնակից (7-ական՝ վերոնշյալ մարզերից) կմասնակցեն երկու չորսօրյա դասընթացին էլ՝ յուրաքանչյուրից հետո մեկամսյա ժամկետում սեփական լրագրողական, քաղլրագրողական, ֆոտո, վիդեո կամ մուլտիմեդիա նախագծերը տեղերում (իրենց համայնքներում) իրականացնելու հնարավորությամբ։ Լավագույն աշխատանքները կարող են հրապարակվել «Խաղաղության երկխոսության» կայքում, տեղական, հանրապետական տպագիր եւ առցանց լրատվամիջոցներում։

Կազմակերպությունը կհոգա դասընթացի մասնակիցների փոխադրման եւ կացության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։

Եթե, համապատասխանում եք վերը նկարագրված բոլոր պահանջներին՝ դիմել կարելի է մինչ այս տարվա սեպտեմբերի 15-ն ինքնակենսագրական (CV) եւ մոտիվացիոն նամակ ուղարկելով (վերջինում՝ անպայման նշելով ձեր համայնքին վերաբերող 3 թեմա, խնդիր, երեւույթ, ինչը կցանկանայիք լուսաբանել) [email protected] հասցեին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակ՝ +374 (322) 2 13 40 կամ +374 (55) 82 06 32 հեռախոսահամարներով։


«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է կանադական տեղական նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի աջակցությամբ:«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է կանադական «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» աջակցությամբ: