© 2019. «Ճնշվածների թատրոնի դասընթաց Փարիզում», 1975 թ.: Լուսանկարը` Օվիդո Պոլի Կրտսերի:
«Ճնշվածների թատրոնի տեխնիկաների կիրառումը խաղաղասիրական գործունեության մեջ» մեթոդական ձեռնարկ լույս է տեսել Բեռլինում՝ «Միասին հաղթահարենք պատերազմի հետևանքները» միջազգային ծրագրի շրջանակներում։ Վերջինս մշակվել և իրականացվել է գերմանական «Գերմանա-ռուսական փոխանակում» (Deutsch-Russischer Austausch, DRA/ДРА) ոչ կառավարական կազմակերպության կողմից՝ հինգ պետություններ (Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս) և Գերմանիա) ներկայացնող յոթ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի գործընկերներից մեկի՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանն է մեթոդական ձեռնարկի հեղինակը:
Հրատարակությունը նախատեսվել է առաջին հերթին որպես օգնություն խաղաղասիրության ոլորտում աշխատող կազմակերպությունների աշխատակազմների համար, որոնք թատերական գործիքներ են կիրառում իրենց աշխատանքում: Գրքում կարևոր մաս է հատկացվում այս կամ այն գործիքների արդյունավետության վերլուծությանը՝ կախված աշխատանքի բնույթից եւ նպատակներից, ինչպես նաեւ այն մարդկանց հետաքրքրություններից և աշխարհայացքից, ում հետ եւ ում համար աշխատանքն անցկացվում է: Նյութը կարող է ռեսուրս ծառայել նրանց համար, ովքեր հետաքրքրվում են խաղաղասիրությամբ և Ճնշվածների թատրոնով: Օգտակար կարող է լինել նաև նրանց համար, ովքեր ընդամենն առաջին քայլերն են անում խաղաղասիրության ծրագրերում:
Այստեղ կարող եք ներբեռնել ձեռնարկի ռուսերեն (ավելի ուշ՝ նաեւ ուկրաիներեն) տարբերակը՝ PDF ֆորմատով։