© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Ընդունող կազմակերպություն՝«Խաղաղության երկխոսություն» հկ
Պրակտիկայի անցկացման վայրը` Վանաձոր
Տեւողությունը՝ հունիսի 1 – նոյեմբերի 30
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ. մայիսի 15
«Խաղաղության երկխոսության» մարդու իրավունքների պաշտպանության բաժնում վեցամսյա վճարվող աշխատանքային պրակտիկայի համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած կամ բուհի համապատասխան բաժնում ուսանող բարձր կուրսերի ուսանողներ, որոնք ցանկանում են կրթությունը համատեղել գործնական աշխատանքի հետ։ Աշխատանքային պրակտիկան հաջող անցնելու դեպքում՝ հնարավոր է երկարաժամկետ աշխատանքային պայմանագրի կնքում պրակտիկանտի հետ։
Աշխատանքի նկարագիր
Օժանդակում է մարդու իրավունքների ուղղությամբ ծրագրերի համակարգողի աշխատանքներին։ Կապ է պաշտպանում այդ ծրագրերում ներգրավված փորձագետների, փաստաբանների, շահառուների հետ։
Պարտականություններ
- Գործունեության ոլորտի հետ կապված օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի, միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն
- Իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին,
- Աջակցում է մարդու իրավունքների ուղղությամբ «Խաղաղության երկխոսությունում» կամավորական հիմունքներով ներգրավված անհատների կարողությունների զարգացմանը, կազմակերպության գործունեության մեջ նրանց ներգրավմանը
- Մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին, այլ նախաձեռնություններին եւ միջոցառումներին
- Մասնակցում է կազմակերպության ռազմավարական փաստաթղթերի մշակմանը
- Մասնակցում է Հայաստանում կամ արտերկրում իրականացվող մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների եւ վերադառնալուց հետո ներկայացնում հաշվետվություն քաղված դասերի մասին կամ կազմակերպության աշխատակազմի համար կազմակերպում է դասընթացի բովանդակությունից բխող տեղեկատվական հանդիպում
- Որպես թիմի լիարժեք անդամ՝ հարկ եղած դեպքում աջակցում է այլ բաժինների աշխատանքներին
Պահանջվող հմտություններ եւ որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (հնարավոր է նաեւ իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանող լինել)
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է եւ կդիտվի որպես առավելություն)
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային հմտություններ (Word, Excel)
Հնարավոր է արտաժամյա կամ ոչ նորմավորված ժամանակացույցով աշխատանք։
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել նամակ-հիմնավորում և CV Մանե Գրիգորյանին՝ [email protected] հասցեով կամ փաստաթղթերը ներկայացնել կազմակերպության գրասենյակ, հասցեն՝ Մյասնիկյան 12, բն. 40, Վանաձոր, 2002, Հայաստան:
Հեռ.՝ +374 (322) 21340
Բջջային՝ +374 (55) 820 632
Տեղեկացնումենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: