ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՑԱՆՑԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ապրիլի 10, 2019
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի 6 տարածաշրջաններից ցանցում ներգրավված կանանց կարողությունների զարգացում է նախատեսվում ծրագրում, որի ընթացքում նրանք կկարողանան ինքնուրույն վերհանել, վերլուծել գյուղական համայնքներում կանանց խնդիրներն ու միասին դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններ մշակել։
© 2019. Լուսնկարը` Թիմ Մոսսհոլդրի: Աղբյուրը` https://unsplash.com/

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը որպես գործընկեր է ներգրավվել «Հարավային Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ցանցի կարողությունների զարգացում» նախաձեռնությունում։ Բեռլինում գործող, հակամարտությունների տրանսֆորմացիայի եւ քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատող CRISP հասարակական կազմակերպության այս նախաձեռնության շրջանակներում գյուղական համայնքները, քաղհասարակությունն ու ՏԻՄ-երը ներկայացնող կանանց համախմբելն է մի ցանցում, որը կաշխատի հեռավոր գյուղերում կանանց խնդիրների վերհանման եւ դրանց լուծման ուղղությամբ գործողությունների շարք մշակելու ուղղությամբ։

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի 6 տարածաշրջաններից ցանցում ներգրավված կանանց կարողությունների զարգացում է նախատեսվում ծրագրում, որի ընթացքում նրանք կկարողանան ինքնուրույն վերհանել, վերլուծել գյուղական համայնքներում կանանց խնդիրներն ու միասին դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններ մշակել։

Ծրագրի հեռահար նպատակը գյուղական համայնքներում կանանց աջակցման ցանցերի ստեղծումն է, որպեսզի անհրաժեշտ կարողություններով օժտված կանայք կարողանան բարձրաձայնել իրենց իրավունքների մասին։


«Հարավային Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ցանցի կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է գերմանական CRISP հասարակական կազմակերպության կողմից: Ծրագիրն աջակցվում է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

German Federal Foreign Office.