ՄԻՊ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 05, 2018
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կայացավ «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկման խմբի առաջին աշխատանքային հանդիպումը: «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության վերոնշյալ նախաձեռնությունը` ՀՀ մարդու իրավունքների 2017-2019 թթ. ազգային ռազմավարությունից բխող գործողությունները մշտադիտարկելու, դրանց արդյունավետությունը չափելու եւ իրավակիրառ պրակտիկայի վրա քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ մեխանիզմներ մշակելու նպատակ ունի:
© 2018. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝  «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կայացավ «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկման խմբի առաջին աշխատանքային հանդիպումը: «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության վերոնշյալ նախաձեռնությունը` ՀՀ մարդու իրավունքների 2017-2019 թթ. ազգային ռազմավարությունից բխող գործողությունները մշտադիտարկելու, դրանց արդյունավետությունը չափելու եւ իրավակիրառ պրակտիկայի վրա քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ մեխանիզմներ մշակելու նպատակ ունի:

Միջոցառման բացման կապակցությամբ մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա մասնավորապես նշեց, որ անձամբ շատ է կարեւորում քաղհասարակության դերը կառավարությանը վերահսկելու գործում։

“Նացիստական Գերմանիայից հետո մեր սերտած դասերից մեկը զինված ուժերում ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունն է եղել”, - ասաց դեսպան Քիսլերը՝ գոհունակություն հայտնելով առ այն, որ հատկապես Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն է աջակցել այս նախաձեռնությանը: Նա նաեւ հավելեց, որ ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաեւ Ազգային ժողովի վերահսկողությունն է պետք մեծացնել զինված ուժերի գործունեության նկատմամբ։ Դեսպանը խոստացավ, որ յուրաքանչյուր առիթով կներկայացի խմբի աշխատանքները պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ իր հանդիպումների ժամանակ՝ նպաստելու համար խմբի եւ պաշտպանության նախարարության միջեւ փոխհամագործակցության ձեւավորմանը:«Նացիստական Գերմանիայից հետո մեր սերտած դասերից մեկը զինված ուժերում ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունն է եղել», – ասաց դեսպան Քիսլերը՝ գոհունակություն հայտնելով առ այն, որ հատկապես Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն է աջակցել այս նախաձեռնությանը: Նա նաեւ հավելեց, որ ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաեւ Ազգային ժողովի վերահսկողությունն է պետք մեծացնել զինված ուժերի գործունեության նկատմամբ։ Դեսպանը խոստացավ, որ յուրաքանչյուր առիթով կներկայացի խմբի աշխատանքները պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ իր հանդիպումների ժամանակ՝ նպաստելու համար խմբի եւ պաշտպանության նախարարության միջեւ փոխհամագործակցության ձեւավորմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ, որոնք ներկայացրին ՄԻՊ 2017-19 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները եւ դրանց արդյունքում ընդունված իրավական ակտերը:
© 2018. Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի

Աշխատանքային հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ, որոնք ներկայացրին ՄԻՊ 2017-19 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց ստորաբաժանումների կողմից կատարված գործողությունները եւ դրանց արդյունքում ընդունված իրավական ակտերը:

Մշտադիտարկման խումբն իր հերթին ներկայացրեց խմբի կողմից իրականացված վերլուծության արդյունքում մշակված առաջարկությունները` ԶՈՒ մասով 2017-2019 թվականների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի վերանայման ուղղությամբ: Առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ (PDF, 277 Kb):

Մշտադիտարկման խումբն իր հերթին ներկայացրեց խմբի կողմից իրականացված վերլուծության արդյունքում մշակված առաջարկությունները` ԶՈՒ մասով 2017-2019 թվականների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի վերանայման ուղղությամբ: Առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
© 2018. Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի

Բացի այդ, խմբի անդամները ՊՆ-ի իրենց գործընկերներին ներկայացրին մշտադիտարկման նպատակներն ու աշխատանքային հանդիպման շրջանակներում ներգրավված փորձագետների` Դիանա Տեր-Ստեփանյանի եւ Արթուր Սուքիասյանի օժանդակությամբ մշակված մեթոդաբանությունն ու գործիքները: Մինչեւ 2019թ.-ի վերջը խումբը կմշտադիտարկի եւ կգնահատի ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրաջանակներում ՀՀ ՊՆ գործունեությունը՝ երեք հիմնական ուղղություններով․

  • Գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված գործողությունների ՊՆ կատարողականների ուսումնասիրություն,
  • Գործողությունների ծրագրի շրջանակներում ընդունված իրավական ակտերի վերլուծություն,
  • Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն
Խմբի անդամները ՊՆ-ի իրենց գործընկերներին ներկայացրին մշտադիտարկման նպատակներն ու աշխատանքային հանդիպման շրջանակներում ներգրավված փորձագետների` Դիանա Տեր-Ստեփանյանի եւ Արթուր Սուքիասյանի օժանդակությամբ մշակված մեթոդաբանությունն ու գործիքները:
© 2018. Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի

2019 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախատեսվում է հրապարակել ՊՆ-ի կողմից 2017-18 թթ. ՄԻՊ շրջանակներում իրականացված գործողությունների եւ նրանց արդյունավետության վերաբերյալ մոնիթորինգի խմբի նախնական զեկույցը:

Խմբի վերջնական հաշվետվությունը նախատեսվում է հրապարակել 2019 թ.-ի հոկտեմբեր ամսին:

Մշտադիտարկման խմբի մասին

Մշտադիտակող խումբը բաղկացած է յոթ հոգուց` իրավապաշտպան եւ լրատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Խմբի անդամներն են (ըստ այբբենական հերթականության)`

  • Անի Սարգսյան, «Ժուռնալիստների Ասպարեզ» ակումբ հկ մասնաճյուղ, Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն,
  • Անուշ Հակոբյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն,
  • Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
  • Էդուարդ Դանիելյան, «Սոցիոսկոպ» հկ,
  • Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ,
  • Մանե Գրիգորյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
  • Շահանե Խաչատրյան, «Անկախ լրագրողների ցանց» հկ

Փորձագետներ`

  • Արթուր Սուքիասյան, փաստաբան,
  • Դիանա Տեր-Ստեփանյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն

Ծրագրի համակարգող` Մարիաննա Խաժակյան, «Խաղաղության երկխոսություն» հկ: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապվել [email protected] հասցեով:


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.