ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Սեպտեմբերի 27, 2018
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։
© 2018 «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկած «Ակտիվ քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» խորագրով մեկ տարի տեւողությամբ նախաձեռնությունում ներգրավվելու համար ինքնակենսագրություն ու մոտիվացիոն նամակ կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ընտրված մասնակիցները կներգրավվեն 2017-2019 թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ համապատասխան գործունեությունը մշտադիտարկող խմբում։

Համագործակցությունը ենթադրում է հոկտեմբերին նախատեսվող եռօրյա դասընթացին մասնակցություն, որի ընթացքում մասնակիցները ներգրավված կլինեն հատուկ այս ծրագրի համար նախատեսված մշտադիտարկման մեթոդաբանության մշակման մեջ։

Դասընթացից անմիջապես հետո, մինչեւ տարվա վերջ տեւող մշտադիտարկման մեջ ներգրավված լինելու համար նախատեսված է դրամական փոխհատուցում։ Տրանսպորտային եւ գրենական նյութերի ձեռքբերման ծախսերը եւս կփոխհատուցվեն կազմակերպության կողմից։

Դիմելու վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 10-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 82 06 32 կամ 0322 2 13 40 հեռախոսահամարներով` Մարիաննա Խաժակյանին։


Embassy of the Federal Republic of Germany in Armenia

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

German Federal Foreign Office.