ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհների ծրագրով Վանաձորում կազմակերպվում է դասընթաց, որի նպատակն է աջակցել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներին՝ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ժամանակակից գործիքներին տիրապետելու հարցում:
«Ինչպե՞ս ձեւավորել արդյունավետ մեդիա բովանդակություն» դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն առցանց գործիքների, տեղեկություն տարածելու եւ ստանալու ժամանակակից միջոցներին:
Դասընթացը տեղի կունենա Վանաձորում, օգոստոսի 15-18-ը։
Դասընթացի տեւողությունը 4 օր է: Ծրագիրը նախատեսում է, որ մասնակիցները պետք է ժամը 11.00 – 17.00 ներկա լինեն, կատարեն հանձնարարություններ անհատական կամ խմբային տարբերակներով:
Դասընթացին կարելի է ներկայանալ սեփական սմարթֆոններով եւ համակարգիչներով:
Դասընթացն անվճար է: Անցկացման վայրը՝ Վանաձոր, Մյասնիկյան 12, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ գրասենյակ:
Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից՝ ԱՄՆ շրջանավարտների աջակցության դրամաշնորհների միջոցով: