ՇՈՒՏՈՎ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ » ՀԿ-Ն ԿՆՇԻ ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

Հուլիսի 04, 2018
Հաջորդ տարվա հունվարի 10-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կնշի իր 10-ամյակը։ Գիտե՞ք, որ կազմակերպության առաջին նախաձեռնություններն սկսվել են 2008թ. օգոստոսին, երբ մինչ պաշտոնական գրանցումը հիմնադիր անդամներն աշխատում էին կազմակերպության տեսլականը, առաքելությունը, ռազմավարական նպատակները հստակեցնելու ուղղությամբ եւ նախագծում դրանցից բխող գործողությունները։

Հաջորդ տարվա հունվարի 10-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կնշի իր 10-ամյակը։ Գիտե՞ք, որ կազմակերպության առաջին նախաձեռնություններն սկսվել են 2008թ. օգոստոսին, երբ մինչ պաշտոնական գրանցումը հիմնադիր անդամներն աշխատում էին կազմակերպության տեսլականը, առաքելությունը, ռազմավարական նպատակները հստակեցնելու ուղղությամբ եւ նախագծում դրանցից բխող գործողությունները։

Դրանից հետո, մինչ այժմ,

ավելի քան 80 միջոցառում է կազմակերպվել Հայաստանի տարբեր բնակավայրերում մարդու իրավունքների, ժողովրդավարացման եւ խաղաղասիրության թեմաներով։

ԽԵ-ն գործունեություն է ծավալում 7 թեմատիկ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, զինված ուժեր, ժողովրդավարություն, հակամարտությունների տրանսֆորմացիա, գենդեր եւ այլն։

30-ից ավելի տարածաշրջանային եւ միջազգային միջոցառումներ  են անցկացվել Վրաստանում, Բոսնիա-Հերցոգովինայում, Թուրքիայում, Հունգարիայում, Գերմանիայում եւ Ավստրիայում։

15 երկրների ներկայացուցիչներ  են ներգրավվել կազմակերպության տարբեր ծրագրերում եւ միջոցառումներում։

Ավելի քան 6500 մարդ է  մասնակցել ԽԵ դասընթացներին եւ աշխատանքային հանդիպումներին։

Ավելի քան 150 մարդ  անվճար իրավաբանական խորհրդատվություն է ստացել։

«Խաղաղության երկխոսության» կազմավորման առթիվ շատ գործընկերներ իրենց գնահատանքը եւ լավագույն ցանկություններն են հղել։

Հիլդեգարդ Վեյգերտ ifa/zivik, Բեռլին, Գերմանիա
Հիլդեգարդ Վեյգերտ,
ifa/zivik, Բեռլին,
Գերմանիա

«Շնորհավորում եմ խաղաղությանն ու արդարությանը նվիրման 10 տարիների կապակցությամբ. ifa/zivik-ը գնահատում է «Խաղաղության երկխոսության» աշխատանքը Կովկասյան տարածաշրջանում։

Zivik ծրագիրը մի քանի տարվա ընթացքում աջակցել է «Խաղաղության երկխոսությանը»՝  ճգնաժամերի կանխարգելման, հակամարտությունների կարգավորման եւ կայունացման ուղղությամբ միջազգային ծրագրերի համար Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհներով։ Մենք ճանաչում ենք եւ բարձր ենք գնահատում «Խաղաղության երկխոսության» արհեստավարժ աշխատանքը եւ ստեղծագործական մոտեցումը խաղաղության եւ հակամարտությունների տրանսֆորմացիայի ուղղությամբ։ 2011թ.-ից՝ մեր միջեւ դրամաշնորհային կապերի հաստատման սկզբից սկսած՝ մենք օգտվել ենք կազմակերպության վստահելի եւ գործնական թիմի հետ փոխանակումներից։

Շարունակե՛ք աշխատել մարդկանց համար եւ նպաստել ավելի խաղաղ աշխարհի կերտմանը»։ 


Կերեմ Չիֆթչիօղլու Հաֆիզա Մերկեզի, Ստամբուլ, Թուրքիա
Կերեմ Չիֆթչիօղլու,
Հաֆիզա Մերկեզի,
Ստամբուլ, Թուրքիա

«Առաջին անգամ ինքս ինձ համար «Խաղաղության երկխոսությունը» հայտնաբերեցի ոչ անձնական հանդիպումների շնորհիվ, այլ երբ առնչվեցի կազմակերպության կողմից ստեղծված Հայաստանում զորակոչիկների իրավունքների վերաբերյալ զարմանալի առցանց տվյալների բազայի հետ։ Այն ժամանակ ինքս էլ ներգրավված էի Թուրքիայում նմանատիպ մի նախաձեռնությունում եւ իմ եւ ԽԵ նախագահ Էդգար Խաչատյանի ընդհանուր ձգտումն էր Հայաստանում եւ Թուրքիայում զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային միջոցառում անցկացնելը։ Երազանքը չիրականացավ, սակայն հետագայում համագործակցության այլ եզրեր գտանք։ Հաֆիզա Մերկեզիում հանրային կապերի պատասխանատու լինելուս ընթացքում բախտ ունեցա ամուր կապեր հաստատել Էդգարի եւ ԽԵ հետ, եւ կազմակերպությունը դարձավ Անցյալի եւ պատմական երկխոսությունների հետ աշխատանքի տարածաշրջանային ցանցի (RNHDP) ամենանվիրված անդամներից մեկը։ Առիթ ունենալով ԽԵ աշխատանքին ավելի մոտիկից ծանոթանալու՝ իմ հետաքրքրությունն ավելի ու ավելի էր մեծանում, մանավանդ՝ տեսնելով, թե ինչպես են աշխատանքում օգտագործում վիզուալ միջոցներն ու այլ տեխնոլոգիաներ։»


Մարիա Կարապետյան Իմեջին կենտրոն, Երեւան, Հայաստան
Մարիա Կարապետյան,
Իմեջին կենտրոն,
Երեւան, Հայաստան

«Ուրախ եմ, որ իմացա մեր հասարակություններում խաղաղության եւ ժողովրդավարության արժեքները հավատարմորեն առաջ տանող «Խաղաղության երկխոսության» տասնամյակի մասին: Որպես Իմեջին կենտրոնի թիմի անդամ, ես ձեզ հետ աշխատելու հաճույք եւ պատիվն եմ ունեցել, ականատեսն եմ, թե որքան է ձեր թիմը կատարյալ եւ պրոֆեսիոնալ։ Հարավային Կովկասում խաղաղարարների եւ իրավապաշտպանների աճող համայնքում «Խաղաղության երկխոսությունն» առանձնանում է իր թափանցիկ կազմակերպչական էթիկայով եւ քաջությամբ, որը դրսեւորվում է տաբուացված թեմաների շուրջ խոսելիս։

Շնորհավորում ենք ձեր տասներորդ տարեդարձը, թող լինի ավելի ու ավելի շատ խաղաղություն եւ երկխոսություն մեր հասարակությունների մեջ


Նունե Սարգսյան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, Երեւան, Հայաստան
Նունե Սարգսյան,
Մեդիա նախաձեռնություն-ների կենտրոնի տնօրեն,
Երեւան, Հայաստան

«Մեր կազմակերպության՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս Հայաստան) նպատակներից մեկը արտահայտվելու ազատությունը խթանելն է, մեդիաքննարկումներ՝ կապված սոցիալական, տնտեսական, մարդու իրավունքների խնդիրների եւ խաղաղասիրության հետ։ Շատ ուրախ ենք այս ոլորտում մեզ նման մտածող գործընկեր ունենալու համար։ «Խաղաղության երկխոսությունը»՝ մեր 10-ամյա գործընկերն իր ծավալած գործունեությամբ անընդհատ ներդրում է ունենում ազատ, պատասխանատու եւ արհեստավարժ լրատվական միջավայր ունենալու գործում, ինչը հեշտ չէ եւ միշտ չէ, որ գնահատվում է, սակայն շատ կարեւոր է մեր ապագա ազատ եւ երջանիկ գոյության համար։ Շնորհավորում ենք Մեդիա նախաձեռնությունների թիմի անունից, մաղթում իրական արդյունքներ՝ սոցիալական փոփոխություններ բերելու ձեր առաքելությունում:»


Հայաստանը կրկին իրադարձությունների խաչմերուկում է, եւ, բարեբախտաբար, այն ունի «Խաղաղության երկխոսություն»`ճիշտ ուղղություն ցույց տալու համար: Շնորհավորում եմ տասներորդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում ավելի շատ դրական աշխատանք առաջիկա տասը տարիների ընթացքում եւ դրանից հետո էլ:
Գիդո դե Գրաֆ Բիրբաուեր,
Peace Activism 2.0 & The Activist Hive ծրագրի ավագ համակարգող, PAX, Նիդեռլանդներ

10 տարի առաջ ականատեսն եմ եղել «Խաղաղության երկխոսության» ծնունդին եւ արդեն այն ժամանակ գիտեի, որ մեծ ապագա է ունենալու։ Երջանիկ եմ, որ որպես նիդեռլանդական խաղաղասիրական PAX կազմակերպությունը ներկայացնող խաղաղասեր ակտիվիստ, այդ ապագայի մասն եմ կազմել, մասնակիցը եղել ԽԵ նախաձեռնած այնպիսի խիզախ, կարեւոր եւ մեծ ծրագրերի, ինչպիսիք են «Անվտանգ զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» եւ ԱՐԵՆԱ-ն։ Վանաձորի տեղական կազմակերպություն լինելուց աճելով, դառնալով մի ուժ, ում լավ են ճանաչում թե՛ Հայաստանում, թե՛ միջազգայնորեն, «Խաղաղության երկխոսությունն», ինչպես ցույց տվեց այս Գարունը, չի մոռացել իր արմատները։
Հայաստանը կրկին իրադարձությունների խաչմերուկում է, եւ, բարեբախտաբար, այն ունի «Խաղաղության երկխոսություն»`ճիշտ ուղղություն ցույց տալու համար: Շնորհավորում եմ տասներորդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում ավելի շատ դրական աշխատանք առաջիկա տասը տարիների ընթացքում եւ դրանից հետո էլ:


OWEN հասարակական կազմակերպության թիմ։ Բեռլին, Գերմանիա
OWEN հկ-ի թիմ։
Բեռլին,
Գերմանիա

Շրջակա աշխարհը հասկանալու եւ այն փոխելու միջոց երկխոսության գաղափարն էր հիմքը «Խաղաղության երկխոսությունը» հիմնելու համար։ Առաջին քայլերից մեկը Վանաձորին երիտասարդների աչքերով ծանոթանալը, լուսանկարներ անելու եւ դրաց մասին խոսելու միջոցով այն «հայտնագործելն» էր։ ԽԵ աշխատաոճը զարգացել է տարիների ընթացքում, սակայն սկզբնական վերլուծական ոգին եւ ստեղծագործական մոտեցումը աշխատանքի նկատմամբ մնացել են եւ հենց դրանք են կազմակերպությունը յուրահատուկ դարձնում։

Ազգայնականությունն ու ռազմատենչությունը հարցականի տակ դնելու նրանց մոտեցումները կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եվրոպայում, այլուր խաղաղության հաստատման համար։ Շնորհակալությո՛ւն 10 տարվա համագործակցության եւ միմյանցից սովորելու համար։

Մաղթում ենք եւս 10 եւ ավելի տարիների արդյունավետ աշխատանք։


Ուրախ կլինեմ համագործակցության շարունակման և խորացման համար։
Գեղամ
Բաղդասարյան,

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

Տարածաշրջանային մի շարք ծրագրերի շրջանակներում առնչվել եմ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ու նրա ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ, տեղեկացել այն կարևոր առաքելության մասին, որ ունի այս կազմակերպությունը։ Ստեփանակերտի մամուլի ակումբի (ՍՄԱ) անունից շնորհավորում եմ «Խաղաղության երկխոսության» ՀԿ-ի կազմավորման հոբելյանը և մաղթում հագեցած ու հետաքրքիր առօրյա։ Ուրախ կլինեմ համագործակցության շարունակման և խորացման համար։