ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐՎԵՍՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ 2018

Հունիսի 28, 2018
Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”: Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):

Կազմակերպությունը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Ծրագիրը՝ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ»

Նախատեսվող միջոցառումը՝ «Խաղաղասիրության եւ արվեստի ամառային դպրոց»։

Միջոցառման վայրը՝  Բորժոմի, Վրաստան

Տեւողությունը՝ ութ (8) օր

Ակնկալվող մասնակիցների թիվը՝ երեք (3) 

Տարիքը՝ 18 եւ բարձր

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թ. հուլիսի 10-ը

Միջոցառման սկիզբը՝ 2018 թ. օգոստոսի 3

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են խաղաղասիրությամբ ու արվեստի տարբեր միջոցների կիրառմամբ խաղաղասիրական եւ իրավապաշտպանական գործունեությամբ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու 2018թ․-ի օգոստոսի 3-11-ը կայանալիք «Խաղաղասիրության եւ արվեստի ամառային դպրոցին»։

Ամառային դպրոցի մասնակիցները կսովորեն, թե արվեստի տարբեր գործիքներն ու հնարքներն ինչպես կարելի է կիրառել  խաղաղասիրական եւ իրավապաշտպան գործունեության մեջ։ Երեք զուգահեռաբար ընթացող թեմատիկ ուղղություններով խմբային աշխատանքների շրջանակներում մասնակիցները պրակտիկայում կկիրառեն թատերական մեթոդները, քաղաքական պաստառները եւ կոմիքսները, ինչպես նաեւ՝ վիդեո գործիքները խաղաղությանն առնչվող թեմաների շուրջ վիզուալ նյութեր ստեղծելու ուղղությամբ։

Ամառային դպրոցը տեղի կունենա Վրաստանի Բորժոմի քաղաքում։ Աշխատանքային լեզուները՝ ռուսերեն եւ անգլերեն։ Դպրոցին մասնակցում են խաղաղասերներ, իրավապաշտպաններ եւ արվեստագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերից, Ուկրաինայից։ Փորձառու դասընթացավարները հրավիրված են Գերմանիայից (Բեռլին), ՌԴ-ից (Մոսկվա), Հայաստանից (Երեւան)։

Մասնակցության համար կարող են դիմել 18 տարի լրացած ՀՀ քաղաքացիները։ Հետաքրքրվածներին խնդրում ենք մինչեւ հուլիսի 10-ը [email protected] էլ․ հասցեին ուղարկել կամ կազմակերպության գրասենյակ ներկայացնել մոտիվացիոն նամակներ՝ պարտադիր նշելով, թե ինչու են հետաքրքրված մասնակցելու ամառային դպրոցին, քաղաքացիական ակտիվիզմի ինչ փորձ ունեն եւ նախկինում աշխատե՞լ են, արդյոք, բազմամշակութային խմբերում։ Խնդրում ենք նաեւ նամակների մեջ նշել հետադարձ կապի համար հեռախոսահամարներ։ 

Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: