«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հայտադիմումների ընդունում երիտասարդական շարժունության «Վերաիմաստավորում, գործակցություն, փոխանակում» ծրագրի մասնակցության համար:
Կազմակերպությունը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Ծրագիրը՝ «Վերաիմաստավորում, գործակցություն, փոխանակում»
Մասնակից կազմակերպությունները՝ «Խաղաղության երկխոսություն» (Վանաձոր, Հայաստան), «Մշակութային երկիր» ասոցիացիա (“Une Terre Culturelle”) (Մարսել, Ֆրանսիա), «Բեռլինի ֆրանսիական կենտրոն» (Centre Français de Berlin) (Բեռլին, Գերմանիա), «Ամերիկյան դաշտային ծառայություն» դրամաշնորհային կազմակերպություն (AFS Gonulluleri Dernegi) (Ստամբուլ, Թուրքիա)
Տեւողությունը՝ երկու տարի
Մասնակիցների թիվը՝ 6 մասնակից
Տարիքը՝ 18-25
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018 թ. հունիսի 30
Սկիզբը՝ 2018 թ. օգոստոսի 20
«Վերաիմաստավորում, գործակցություն, փոխանակում» մշակութային փոխճանաչման նախագիծը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդների համար, որոնք պատրաստ են ակտիվ ներդրում ունենալ ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձի տարածման մեջ։Նախագիծը կմիավորի ֆրանսիացի, գերմանացի, թուրք եւ հայ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն մասնակցելու իրենց երկրների պատմության եւ ապագայի տեսլականի վերաբերյալ քնարկումներին, արտահայտել իրենց գաղափարներն ու ստեղծել երիտասարդների միջեւ նոր երկարաժամկետ հաղորդակցության միջոցներ:
Նախագծին կարող են մասնակցել նախկինում ճանապարհորդության փորձ կամ հնարավորություններ չունեցած երիտասարդներ, որոնց համար նախագիծը նպաստավոր կլինի սեփական կարծիքների արտահայտման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ կարողությունների զարգացման եւ նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Հայաստանյան հանդիպում-շաբաթը տեղի կունենա Վանաձորում ս/թ օգոստոսի 20-27-ը:
Մասնակիցներից ակնկալվում է.
- Ներկայություն հանդիպման ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Ակտիվ մասնակցություն բոլոր հանդիպումներին, էքսկուրսիաներին, միջոցառումներին նախագծի բոլոր փուլերում (Հայաստան, Գերմանիա, Թուրքիա),
- Ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի ակտիվ տարածում:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար խնդրում ենք [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել նամակ – հիմնավորում՝ նշելով տեղեկություններ Ձեր մասին եւ նախագծին Ձեր մասնակցության նպատակն ու ակնկալիքները:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել նաեւ մեր գրասենյակ, հասցեն՝ Մյասնիկյան 12, բն. 40, Վանաձոր, 2002, Հայաստան:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ հունիսի 30 – ը։
Հեռ.՝+374 (322) 21340
Բջջային՝+374 (55) 820 632
Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
Ծրագիրն իրականացվում է Erasmus + – ի եւ Ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի աջակցությամբ։