ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Մայիսի 28, 2018
© 2018թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑԻ (ՈՒԿՐԱԻՆԱ)
© 2018 թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑԻ (ՈՒԿՐԱԻՆԱ)

«Տեսանյութի ներուժը կարող է կիրառվել համայնքների կողմից՝ աշխարհը դեպի լավը փոխելու համար: Տեսանյութը կարող է ծառայել որպես մարդկանց գործի կոչելու, մարդու իրավունքների խախտումների զոհերի աջակցման եւ կոնֆլիկտային համայնքների հաշտեցման գործիք»,-  ասում է  երեւանյան «Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:

2016 թվականից Արմենը ներգրավված է «ԱՐԵՆԱ»-ի ցանցում, որը ստեղծվել է «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ»նախագծի շրջանակներում: Նախագիծը հիմնադրվել է 2015 թ. երկու ՀԿ-ների ՝ հայաստանյան «Խաղաղության երկխոսության» եւ գերմանական Օվենիկողմից: Հիմա նախագծում ակտիվորեն ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցչական խմբեր Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի եւ Դոնի Ռոստովի շրջաններից, Չեչնիայից:

Ցանցի այլ անդամների հետ միասին Արմենը ձգտում է աջակցել Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների ջանքերին ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու խաղաղասիրությանը: Այս անգամ, իր գործընկեր Գեղամ Վարդանյանի հետ միասին, Արմենը հրավիրված էր վարելու քառօրյա վարպետության դասեր շահերի պաշտպանության գործում տեսանյութերի կիրառության վերաբերյալ, որը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասսկ քաղաքում՝ մայիսի 2-ից 5-ը:Ցանցի այլ անդամների հետ միասին Արմենը ձգտում է աջակցել Արեւելյան գործընկերության տարածաշրջանի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների ջանքերին ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու խաղաղասիրությանը: Այս անգամ, իր գործընկեր Գեղամ Վարդանյանի հետ միասին, Արմենը հրավիրված էր վարելու քառօրյա վարպետության դասեր շահերի պաշտպանության գործում տեսանյութերի կիրառության վերաբերյալ, որը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասսկ քաղաքում՝ մայիսի 2-ից 5-ը: Նմանօրինակ վիդեոդպրոցի անցկացման գաղափարը ծագել էր «ԱՐԵՆԱ»-ի ցանցի անդամների՝ Նովոչերկասսկում գործող «Դոնի կանանց միություն» ՀԿ-ի ներկայացուցիչների մոտ: Խումբը ցանկանում էր ձեռք բերել իրազեկման բարձրացման քարոզարշավներ իրականացնելու որոշակի գործիքներ, որոնք կկազմակերպեն մարդկանց ներգրավվածությունը սեփական համայնքներում զանազան խնդիրների կարգավորման հարցում: Այսպիսով, դպրոցի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես կարելի է զանազան լսարանների համար ավելի մատչելի դարձնել տեսանյութերը եւ խրախուսել մասնակիցների կողմից տեսանյութերի կիրառությունը՝ հասարակական փոփոխություններ իրականացնելու նպատակով:

© 2018թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑԻ (ՈՒԿՐԱԻՆԱ) Շահերի պաշտպանության նպատակով տեսանյութերի կիրառության քառօրյա դպրոցի մասնակիցների խումբը բաղկացած էր հիմնականում Նովոչերկասսկի բնակիչներից: Այնուամենայնիվ, նախագծի թիմը ներառում էր «ԱՐԵՆԱ»-ի ցանցի մի քանի անդամների այլ երկրներից կամ ցանցի անդամ երկների կողմից ուղարկված այլ անձանց:

Հատկանշական է, որ «ԱՐԵՆԱ» նախագծի մասնակիցներից երկուսը՝ Լուբով Մարտինեցն (Ուկրաինա) եւ Զուլֆիա Սաֆխանովան (Ադրբեջան), ներգրավված էին որպես աշխատանքային հանդիպման համադասընթացավարներ. նպատակը՝ տարածաշրջանային ցանցի ամրապնդումն ու նշված շրջաններից նոր դերակատարների ներգրավումն էր:

Ընդհանուր առմամբ, դասընթացին ներկա գտնվեցին տարբեր տարիքային խմբերի պատկանող եւ տարբեր մասնագիտություններ ունեցող 23 մասնակիցներ: Դասընթացավարների աջակցությամբ նրանք սովորեցին տեսանյութերի պատրաստման, սցենարների մշակման, տեսանյութերի խմբագրման եւ այլ գործողությունների հիմնական կարողություններ: Զարգացվեցին երեք թեմաներ, որոնք ըստ մասնակիցների, էական են իրենց հանրություններում, ստեղծվեց երեք տեսանյութ, որոնք հետագայում կտարածվեն տեղական առցանց մեդիա֊աղբյուրների միջոցով:

«Ինձ համար մեծ բավականություն էր նման բազմազան խմբի հետ աշխատելը»,- ասաց Լ. Մարտինեցը,- «սկզբում մտահոգված էի մասնակիցների տարիքային տարբերության պատճառով (դասընթացին մասնակցում էին 18-65 տարեկան ներկայացուցիչներ), սակայն մասնակիցներն այնքան մոտիվացված էին, որ այն ընդհանրապես չզգացվեց: Նրանք բոլոր առաջադրանքները կատարեցին մեծ ոգեւորությամբ եւ հետաքրքրությամբ»:

Միջոցառման ավարտին «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» նախագծի թիմը հայտարարեց, որ «ԱՐԵՆԱ. Խաղաղության եւ արվեստի ամառային դպրոցի» հաջորդ փուլը տեղի կունենա Վրաստանի Բորժոմի քաղաքում՝ այս տարվա օգոստոսին, եւ խրախուսեց ներկաներին դիմել մասնակցության համար:


© 2018. «Տեսանյութերի կիրառությունը շահերի պաշտպանության գործում» դասընթացն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

Դոնի Կանայք ՄիավորումԾրագրի գործընկերը Ռուսաստանի Դաշնությունում՝«Դոնի կանանց միություն» ՀԿ:

 

02255

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus

big_1373965186_8198017Միջոցառման ընթացքում ստացված տեսանյութերն ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։