«ԱՐԵՆԱ». ՏԵՂԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտի 24, 2018
«ԱՐԵՆԱ». Տեղական խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն
© 2017, ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԼՅՈՒԲՈՎ ՄԱՐՏԻՆԵՑ, ԿԻԵՒ (ՈՒԿՐԱԻՆԱ)

«ԱՐԵՆԱ». համայնքային թատրոն և հասարակական արվեստ» ծրագիրը մեկնարկել է 2015 թ.֊ին:  Այն նպատակ ունի բարելավել քաղաքացիական հասարակության գործիչների խաղաղարարական ջանքերի ազդեցությունը հետխորհրդային, հակամարտություններում ներգրավված տարածաշրջաններում: Վերջին երեք տարիների ընթացքում նախագծի նախաձեռնողները՝ հայկական  «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն և գերմանական «ՕՎԵՆ»  հասարակական կազմակերպությունը  աջակցում են խաղաղության կառուցմամբ զբաղվող և իրավապաշտպան ակտիվիստներին՝ ինչպես նաև Հարավային Կովկասը, Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան ներկայացնող անկախ արվեստագետներին՝ արվեստի տարրերի օգտագործմամբ պրոակտիվ ռազմավարությունների և համայնքային խաղաղասիրական գործնական մեթոդոլոգիաների մշակման գործում: Միևնույն ժամանակ կազմակերպիչները ջանում են ստեղծել քաղաքացիական հասարակության գործիչների՝ փոխադարձ ուսուցման և համագործակցության ապահով աջակցության ցանց: 2017թ.֊ին նախագծի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Չեչնիայի Հանրապետության, ինչպես նաև ՌԴ Սանկտ Պետերբուրգի և Ռոստովի տարածաշրջանների համայնքային խմբերի կողմից մշակվել են յոթ տեղական ռազմավարություններ: Մասնակիցները մատնանշեցին միջոցներ, որոնք կարող են օգտագործվել «ԱՐԵՆԱ» ցանցի անդամների կողմից իրենց գործողությունների համապատասխան ծրագրերն իրականացնելու նպատակով:

2018 թ.֊ին ԽԵ-ի և ՕՎԵՆ-ի թիմերը կձգտեն աջակցել տեղական խմբերին՝ սեփական ռազմավարություններից բխող գործողությունների իրականացման, տարածաշրջանային համագործակցության ցանցի ամրապնդման և նշված տարածքներում նոր դերակատարների ներգրավման հարցում:

Այս տարի «ԱՐԵՆԱ» նախագծի կողմից կաջակցվեն հետևյալ տեղական նախաձեռնությունները.

  • «ԱՐԵՆԱ» ցանցի Չեչնիան ներկայացնող անդամների «Երկխոսություն պատմության և հիշողությունների միջև» նախաձեռնությունը: Այս նախաձեռնության նպատակն է ընդլայնել երիտասարդների կարողությունները կոլեկտիվ հիշողության ձևավորման գործըթացի իրենց ընկալումներին քնադատորեն մոտենալու, ռուս ընկերների հետ պատմության և անցյալի վերաբերյալ կոլեկտիվ հիշողության շուրջ երկխոսության իրականացման, պատմությունների բազմազանության ընկալման և տեղական խաղաղասիրական գործողություններում երիտասարդների ներգրավման հարցում:
  • «Համայնքի կազմակերպման գենդերային մոտեցումը» վրացի անդամների նախաձեռնությունն է: Այն նպատակ ունի ընդլայնել կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
  • «Տեսաարշավների կազմակերպման դասընթացը» ծրագրի ՌԴ Նովոչերկասկ քաղաքի մասնակիցների նախաձեռնությունն է: Խումբը շահագրգռված է ստանալ իրազեկության բարձրացման քարոզարշավներ իրականացնելու կոնկրետ գործիքներ, որոնք կնպաստեն իրենց համայնքներում առկա խնդիրների լուծման մեջ մարդկանց ներգրավմանը:

Բացի նշված գործողություններից, 2018 թ. օգոստոսին Վրաստանում կկայանա «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցի» հաջորդ փուլը: Ամառային դպրոցի նպատակն է նշված նախկին խորհրդային երկրների քաղհասարակության ներկայացուցիչներին զորակցել մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության ապահովման ոլորտներում ստեղծագործ մոտեցումների, նոր մեթոդների և գործողությունների մշակման հարցում միմյանց հետ աշխատելու նպատակով:

Հարցերի համար խնդրում ենք կապվել Արմինե Զաքարյանի ՝ [email protected], կամ Ինգա Լյութերի հետ՝ [email protected]:


Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus