Կազմակերպությունը՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Բաժինը՝ Խաղաղասիրության և գեդերային ծրագրերի բաժին
Պաշտոնի անվանումը՝ ծրագրերի համակարգողի օգնական
Վայրը՝ Հայաստան, Վանաձոր
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ շաբաթական 20 ժամ
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. ապրիլի 5
Փորձաշրջանը` մեկ ամիս
Աշխատանքի նպատակը. Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր թիմի ընդայնվող կազմը համալրելու նպատակով փնտրում է խանդավառ, առաջադեմ, նախաձեռնող և ակտիվ երիտասարդ անհատի: Մենք փնտրում ենք Խաղաղասիրության և գենդերային խնդիրների ծրագրային ղեկավարի օգնական՝ ամենօրյա աշխատանքների և հաղորդակցման գծով:
Առաջադրանքները և պարտականությունները.
- Աջակցել ծրագրի ղեկավարին, մասնակցել սեմինարներին, հանդիպումներին և միջոցառումներին,
- Վարել նախագծին առնչվող հանդիպումներ/նախաձեռնություններ, իրականացնել հաղորդակցություն ծրագրի գործընկերների, շահառուների և շահագրգիռ կողմերի հետ,
- Աջակցել խաղաղասիրության և գենդերային ոլորտի ընթացիկ նախագծերի իրականացմանը,
- Ստեղծել եւ զարգացնել ծրագրերում ներգրավվածների կոնտակտային տվյալների բազաներ,կազմակերպել հանդիպումներ և միջոցառումներ,
- Աջակցել թղթաբանության և հաշվետվությունների կազմման հարցում,
- Պայմանավորվածությունների ձեռքբերում, հանդիպումների և տեղական նախաձեռնությունների օրացույցի ապահովում,
- Աջակցել ծրագրի ղեկավարին նյութերի նախապատրաստման, մասնակիցների ցուցակների պատրաստման, հաղորդակցության իրականացման և այլ հարցերում,
- Պարբերաբար ապահովել տեղական և ազգային մակարդակներով իրականացվող խաղաղասիրության և գենդերային նախագծերի վերաբերյալ թարմացումներ,
- Աջակցել ծրագրին առնչվող հաշվետվությունների, պրեզենտացիաների, հաղորդագրությունների պատրաստմանը, այդ թվում՝ գծապատկերների և թվային աղյուսակների կազմման գործում,
- Սերտորեն համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային կամավորների հետ,
- Ապահովել կապը պոտենցիալ շահառուների հետ, ովքեր կարող են հետաքրքված լինել կազմակերպության խաղաղասիրության և գենդերային նախաձեռնություններով:
Պահանջվող որակավորումները.
- Բարձրագույն կրթություն եվրոպագիտության, ծրագրային կառավարման, հակամարտությունների կառավարման, օտար լեզուների, հանրային կառավարման, հասարակական գիտությունների կամ այլ հարակից ոլորտներում,
- Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ նախագծերի աջակցության կամ կամավորական փորձ համապատասխան ոլորտներում, ինչպես նաև կայուն կազմակերպչական հմտություններ՝ ներառյալ ուշադրություն մանրուքների նկատմամբ և միաժամանակ մի քանի աշխատանքների վրա կենտրոնանալու կարողություն,
- Անգլերենով և հայերենով սահուն հաղորդակցման հմտություն, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի որպես արժանիք,
- Մանրամասների վրա կենտրոնանալու կարողություն և կայուն հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրների լուծման և ժամանակի ինքնուրույն ու արդյունավետ բաշխման կարողություն,
- Բազմամշակութային թիմում աշխատելու և վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն,
- Համակարգչային գրագիտություն, սոցիալական մեդիայի գործիքների տիրապետում, Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն,
- Նվազագույն վերահսկման պայմաններում սեփական նախաձեռնությամբ աշխատելու կարողություն,
- Անկանոն աշխատանքային գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում՝ հանգստյան օրերին աշխատելու, տարածաշրջաններ այցելություններ կատարելու հնարավորություն՝ հավելյալ աշխատանքի և կեցության գումարային լիարժեք փոխհատուցման պայմանով:
Նշված առաջարկին դիմելու համար խնդրում ենք ուղարկել նամակ-հիմնավորում և CV Արմինե Զաքարյանին հետևյալ հասցեով՝ [email protected], կամ փաստաթղթերը ներկայացնել կազմակերպության գրասենյակ, հասցեն՝ Մյասնիկյան 12, բն. 40, Վանաձոր, 2002, Հայաստան: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 5-ը:
Հեռ.՝ +374 (322) 21340
Բջջային՝ +374 (55) 820 632
Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: