«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ թարգմանչի թափուր աշխատատեղի համար:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 9-ն է։
Աշխատանքի վայրը` Վանաձոր, Հայաստան
Աշխատանքային ժամեր` հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
Աշխատանքի ժամերը՝ 11։00 – 18։00
Հնարավոր է արտաժամյա կամ ազատ գրաֆիկով աշխատանք:
Փորձաշրջան` մեկ ամիս
Աշխատանքի նկարագիր
«Խաղաղության երկխոսության» կողմից պատրաստված փաստաթղթերի, հրապարակումների և կայքի նյութերի թարգմանություն և խմբագրում հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն: Ապահովել բանավոր թարգմանություն՝ կազմակերպության միջոցառումների ընթացքում:
Պարտականություններ
- Կատարել հոդվածների, հաշվետվությունների և փաստաթղթերի ճշգրիտ թարգմանություն՝ հայերեն-անգլերեն, ագլերեն- հայերեն:
- Միջազգային գործընկերների հետ անգլերեն լեզվով նամակագրության ապահովում:
- Կազմակերպության կողմից պատրաստված ֆիլմերի և այլ տեսանյութերի ենթագրերի թարգմանություն:
- Ճշգրիտ, արագ և հստակ բանավոր թարգմանության ապահովում:
- Հաջորդական և համընթաց թարգմանության ապահովում՝ դասընթացների և հատուկ միջոցառումների ընթացքում:
Հնարավոր է բանավոր թարգմանության ապահովում՝ կազմակերպության կողմից արտասահմանում կազմակերպված միջոցառումների ընթացքում:
Պահանջվող հմտություններ եւ որակավորում
- Բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կրթություն:
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր: Ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:
- Իրավաբանական եզրաբանության (տերմինոլոգիայի) իմացություն:
- Հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն թարգմանությունների իրականացման փորձ: Մարդու իրավունքների, իրավապաշտպանության, համակամարտությունների կարգավորման, խաղաղասիրության թեմաների շուրջ նյութերի թարգմանության փորձը խրախուսվում է:
- Միջազգային և միջմշակութային միջավայրում աշխատանքի փորձ և կարողություն:
- Հաղորդակցման հմտություններ: Միջանձնային հմտություններ:
- Թիմում աշխատելու կարողություններ:
- Համակարգչային հմտություններ, տեքստերի հավաքում:
- Սահմանված ժամկետներում առաջադրանքների կատարման կարողություն:
- Մշակութային և գենդերային զգայունություն:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը (Microsoft Word doc; 82 kb) և ուղարկել այն ձեր ինքնակենսագրականի (CV) հետ միասին [email protected] հասցեով մինչեւ ս. թ. մարտի 9-ը կամ ներկայացնել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան 12, բն. 40:
Հեռ.՝ +374 (322) 21340;
Բջջ.՝ +374 (55) 820 632
Ուշադրություն. կապ կհաստատվի միայն հաջորդ փուլ անցած դիմորդների հետ։