«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մարդու իրավունքների բաժնում ծրագրերի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար մրցույթ։
Աշխատանքային ժամեր – լրիվ դրույքով (շաբաթական 40 ժամ)
Տեւողությունը – մինչեւ 2018թ. վերջը՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատանքի վայրը – Վանաձոր, Հայաստան
Փորձաշրջան – մեկ ամիս
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ս. թ. հունվարի 30-ն է։
Աշխատանքի նկարագիր
Օժանդակում է մարդու իրավունքների ուղղությամբ ծրագրերի համակարգողի աշխատանքներին։ Կապ է պաշտպանում մարդու իրավունքների ուղղությամբ ծրագրերում ներգրավված փորձագետների, փաստաբանների, շահառուների հետ։
Պարտականություններ
- Գործունեության ոլորտի հետ կապված օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի, միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն
- Իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության շահառուներին, անհրաժեշտության դեպքում՝ նրանց շահերի ներկայացում նախաքննության եւ դատաքննության փուլերում
- Աջակցում է մարդու իրավունքների ուղղությամբ «Խաղաղության երկխոսությունում» կամավորական հիմունքներով ներգրավված անհատների կարողությունների զարգացմանը, կազմակերպության գործունեության մեջ նրանց ներգրավմանը
- Մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող այլ նախաձեռնություններին եւ միջոցառումներին
- Մասնակցում է կազմակերպության ռազմավարական փաստաթղթերի մշակմանը
- Մասնակցում է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին
- Մասնակցում է Հայաստանում կամ արտերկրում իրականացվող մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների եւ վերադառնալուց հետո ներկայացնում հաշվետվություն քաղված դասերի մասին կամ կազմակերպության աշխատակազմի համար կազմակերպում է դասընթացի բովանդակությունից բխող տեղեկատվական հանդիպում
Պահանջվող հմտություններ եւ որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (հնարավոր է նաեւ իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանող լինել)
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է եւ կդիտվի որպես առավելություն)
- Հաղորդակցման հմտություններ;
- Թիմում աշխատելու կարողություն;
- Համակարգչային հմտություններ (Word, Excel)
Հնարավոր է արտաժամյա կամ ոչ նորմավորված ժամանակացույցով աշխատանք։
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] հասցեով մինչեւ ս. թ. հունվարի 30-ը կամ ներկայացնել «Խաղաղության երկխոսության» գրասենյակ՝ Մյասնիկյան 12, բն. 40:
Հեռ.՝ +374 (322) 21340;
Բջջ.՝ +374 (55) 820 632