© 2017, «Խաղաղության երկխոսություն» հկ: Պատկերը` Դանա Կավելինայի (Կիեւ, Ուկրաինա)։
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի կողմից իրականացված «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ստեղծված այս մեթոդաբանական ձեռնարկում ընդգրկված է ծրագրի մասնակիցների, խաղաղասիրական գործունեության մեջ արվեստի միջոցների եւ հանրային թանտրոնի կիրառմանը վերաբերող, երկարամյա խաղաղասիրական գործունեության ընթացքում կուտակած փորձն ու քաղած դասերը։ Այլ կերպ ասած՝ ձեռնարկն ստեղծվել է Արենայի խաղաղասիրական ցանցի հակամարտություններում ներգրավված երկրներ ներկայացնող անդամների կողմից համայնքային մակարդակում արվեստի տարբեր տարրերի օգտագործմամբ խաղաղասիրական աշխատանքի փորձի սիստեմատիզացիայի եւ վերլուծության արդյունքում։
Ընտրված օրինակները լավագույնս են ցուցադրում մոտեցումների լայն շրջանակն ու պարզաբանում այն հնարավորությունները, որ արվեստի միջոցները կարող են առաջարկել խաղաղասիրական գործունեությամբ զբաղվողներին։ Ձեռնարկը կհետաքրքրի, օգտակար կարող է լինել, առաջին հերթին, խաղաղասիրությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակազմերի, աշխատակիցների համար, սակայն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համայնքային խաղաղասիրական ակտիվիզմով, ցանկանում են այս ոլորտում սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ կարող են ձեռնարկում ներառված օրինակները տեղայնացնել եւ համապատասխանեցնել սեփական տեղական համատեքստին։
Մեթոդաբանական ձեռնարկի ամբողջական տարբերակն՝ անգլերեն լեզվով այստեղ (PDF, 21.7 Mb): Այստեղ կարող եք ներբեռնել ձեռնարը ռուսերեն տարբերակով (PDF, 22 Mb)
Ձեռնարկը տպագրվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: