ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԶՈւ-ՈւՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Օգոստոսի 29, 2017
Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ
© 2017, «Խաղաղության երկխոսություն» հկ: Պատկերը` Էդգար Խաչատրյանի

«Խաղաղության երկխոսությունն» սկսում է իր նոր՝ «Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ» ծրագիրն՝ ուղղված նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացմանը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Ծրագրի աշխատանքային թիմը համոզված է, որ այն կօգնի ապագա զինվորներին գործնական գիտելիքներ ստանալ այն մասին, թե ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները զինվորական ծառայության ընթացքում։ Ավելին, ծրագիրը կքաջալերի իշխանական համապատասխան դերակատարներին (ՏԻՄ, ՀՀ ՊՆ, ԿԳՆ, ՄԻՊ) սեփական ներդրումն ունենալ ՀՀ ԶՈւ-ում հիմնական ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ջանքերում։

Մեկամյա ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունը» պատրաստվում է նաեւ զորակոչիկների համար մարդու իրավունքների թեմայով ձեռնարկ պատրաստել, որը ՄԻՊ գրասենյակի, ԿԳՆ, ՊՆ կողմից դիտարկումներն ու տեսակետները հաշվի առնելուց, համաձայնություն ստանալուց հետո կտրամադրվի դպրոցներում նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներին։

Ձեռնարկը հասանելի կլինի նաեւ աշակերտներին, ծնողներին եւ ուսուցիչներին կապող Dasaran.am կայքի միջոցով, իսկ դրա որոշ բաղադրիչներ կներառվեն «Ես գիտեմ իմ իրավունքները բանակում» առցանց խաղի եւ Dasaran.am կայքի «Հանրագիտարան» բաժնում։

Հարցերի համար՝ գրել Արտաշես Սերգոյանին. [email protected] 


US Embassy in ArmeniaԾրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Պետդեպարտամենտի դիրքորոշումները։