ԱՐԵՆԱՅԻ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱՑՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Օգոստոսի 26, 2017
Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”: Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):
Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”:
Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):

«Շլայնինգի ամրոցը գյուղատնտեսական կենտրոն է եղել խաղաղ ժամանակներում, ծառայել որպես հոսպիտալ կամ բանտ՝ պատերազմների ժամանակ»…

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի կողմից իրականացվող «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում վերջին համատեղ հանդիպումը կայացավ օգոստոսի 14-21-ն «Խաղաղության եւ հակամարտությունների լուծման» ավստրիական ուսումնասիրությունների կենտրոնում (ASPR)՝ ավստրիական Շտադտշլայնինգում։ Վերջինս հայտնի է որպես խաղաղասիրական յուրահատուկ կենտրոն Եվրոպայում․ «Շլայնինգի ամրոցը գյուղատնտեսական կենտրոն է եղել խաղաղ ժամանակներում, ծառայել որպես հոսպիտալ կամ բանտ՝ պատերազմների ժամանակ, իսկ 1982֊ից այն խաղաղասիրական կենտրոնի տունը դարձավ», ֊ ամառային դպրոցի մասնակիցներին այսպես ներկայացրեց միջնադարյան ամրոցը կենտրոնի միջազգային ծրագրերի ղեկավար Լասլո Ֆարկասը։

2015թ.-ին մեկնարկած, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ֊ի կողմից իրականացվեղ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրը միավորում է հետխորհրդային երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների, ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման տարբեր երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։

Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”: Հեղինակ` Էդգար ԽաչատրյանԱրենայի «Ստեղծագործական ռազմավարացում» խորագիրը կրող 7-օրյա ամառային դպրոցի (երկրորդը՝ նախորդ տարի վրացական Բորժոմիում կայացած ամառային դպրոցից հետո) ընթացքում ՌԴ-ն (Սանկտ Պետերբուրգը, Նովոչերկասկն ու Չեչնիան), Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացնող 41 ակտիվիստներ համատեղ աշխատեցին ինչպես սեփական, այնպես էլ Արենայի պրոակտիվ խաղաղասիրական ռազմավարությունների ստեղծման վրա։

Նիդեռլանդական PAX կազմակերպության Activist Hive ծրագրի աշխատակիցներ Գիդո Բիրբրաուերի եւ Պիմ Գերիթսենի աջակցությամբ երեք օր ինտենսիվ աշխատեցին նախապես ընտրված խնդրի լուծմանն ուղղված սեփական տեղական ռազմավարությունների կառուցման վրա: Մասնակիցների կարծիքով, տեղական մակարդակում  իրենց հետագա անելիքների հետ կապված բոլոր մանրուքները հաշվի առնելով մանրամասն պլանավորելը, տարածաշրջանային խմբերում խմբային ինտենսիվ աշխատանքները բավականին արդյունավետ էին.

«Մարդիկ, ինձ թվում է, աճել են այս ընթացքում։ Դա ոչ միայն այս հանդիպման, Արենային մասնակցելու արդյունքն է նաեւ։ Նախկինում, հենց որ հանդիպում էինք, մտածում էինք՝ վերջ, հիմա կանենք ամեն ինչ, չգիտեմ ինչեր, սարեր շուռ կտանք… Պատրանքը, որ մի շարժումով ամեն ինչ լավ կլինի, էլ չկա, ինչպես նախկինում։ Խոստովանեցինք ինքներս մեզ, որ այդպես չի լինի, եկանք հայտարարի, որ միասին ուզում ենք աշխատել, պետք է սկսել թեկուզ փոքր քայլերով, բայց միասին ինչ֊որ բան է պետք անել՝ փոքր նպատակ դնել, հասնել, ուրախանալ, հետո հաջորդը։ Այսինքն, պետք է այդ մեծ նպատակը տրոհել փոքրերի եւ հերթով հասնել դրանց», – ասում է Սանկտ Պետերբուրգի թիմի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Մայը։

Մինչ աշխատանքային քննարկման երկրորդ մասին անցնելը, օգոստոսի 18֊ին, ամառային դպրոցի պատվիրակությունն այցելեց Վիեննայում ԵԱՀԿ Ավստրիայի մշտական ներկայացուցչություն, որտեղ ներկայացվեցին Արենա ծրագիրը, նրա մասնակիցների տեսակետներն ու մտահոգությունները՝ կապված առկա հակամարտություններում քաղաքական գործընթացների, քաղհասարակության գործունեության վրա դրանց ազդեցության հետ:

Լուսանկար` © 2017, “Ստեղծագործական ռազմավարացում”: Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):Դպրոցի երկրորդ մասի համար նախագծված աշխատանքներն ուղղված էին նորաստեղծ տեղական ռազմավարությունների հիման վրա Արենայի համայնքի ընդհանուր ռազմավարությանը վերաբերող հարցերի քննարկմանը։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան մտորել համայնքի կարիքների, քաղած դասերի մասին, քննարկել Արենայի հեռանկարներն ու կարծիքներ փոխանակել նրա ապագայի, հետագա համատեղ պլանների մասին։ Մասնակիցները նաեւ հստակեցրեցին իրենց սպասումները համայնքից ու սեփական հնարավոր ներդրումն ունենալու պատրաստակամություն հայտնեցին՝ քննարկելով, թե տեղական ակտիվությունների իրականացման ընթացքում ինչպիսի օգնության ակնկալիք ունեն Արենայի մյուս մասնակիցներից եւ, թե իրենք ինչպես կարող են օգնել մյուսներին։

Ծրագրի մասնակիցներին հնարավորություն էր տրվել նաեւ սեփական աշխատանքային քննարկումները կազմակերպել ամառային դպրոցի ընթացքում։Աշխատանքային հանդիպման վերջում կայացավ ցուցադրություն՝ դրա ընթացքում եւ տեղական ակտիվությունների արդյունքում մասնակիցների կողմից ստեղծված աշխատանքների (թատերական ներկայացումներ, կոմիքսներ, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր)։


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

Activist Hive

Ծրագրի գործընկերը Նիդերլանդներում` The Activist Hive

zivik – Civil Conflict Resolution

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

Search Results Auswärtiges Amt - Federal Foreign Office