ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14, 2017
Մինչ օրս հանրությանը հայտնի չեն սպառնալիքներ հասցրած քաղաքացու ինքնության, նրա հնարավոր հովանավորողների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները: 

2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

Մինչ օրս հանրությանը հայտնի չեն սպառնալիքներ հասցրած քաղաքացու ինքնության, նրա հնարավոր հովանավորողների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարաբնույթ սպառնալիքների միջոցով փորձ է կատարվում լռեցնել իշխանության ապօրինությունների մասին բարձրաձայնող և դրանց դեմ պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ նշյալ դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկած քայլերը մեծ մասամբ բավարար չեն եղել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար: Նման գործելակերպը հիմք է տալիս մտածելու, որ նման գործողությունները կատարվում են իշխանության որոշ շրջանակների շահերը սպասարկող և նրանց հովանու ներքո գտնվող անձանց կողմից:

Գտնում ենք, որ ժողովրդավարական հասարակությունում իշխանությունն է պատասխանատվություն կրում քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման, խոսքի ազատության, քաղաքացիների կողմից իրենց կարծիքն արտահայտելու ազատության ապահովման, ինչպես նաև այդ ազատությունների վրա ոտնձգություններ կատարելու դեպքում պաշտպանություն ապահովելու համար: Ավելին, հանդիսանալով ՄԱԿ-ի Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հռչակագրի անդամ, Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ կերպով չի կատարում իրավապաշտպանների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Սույն հայտարարությամբ կոչ ենք անում ՀՀ իրավապահ մարմիններին ապահովելու գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև արդյունավետ կերպով տեղեկացնելու հանրությանը քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

  • Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
  • Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
  • «Բիոսոֆիա» ՀԿ
  • Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  • Գորիսի Մամուլի ակումբ ՀԿ
  • Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  • Երևանի մամուլի ակումբ
  • Էկոթիմ ՀԿ
  • «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  • Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  • Իրազեկ քաղաքացիների միավորում
  • Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • «Լոռի՛՛ հեռուստաընկերություն
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  • «Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ
  • Կանանց իրավունքների կենտրոն
  • Կանանց ռեսուրսային կենտրոն
  • Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
  • Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  • «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
  • «Շիրակ կենտրոն» ՀԿ
  • Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայան
  • ««Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
  • Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  • Տիգրան Հայրապետյան, փաստաբան