Լուսանկարում` © 2017, “Մայ”. իրավապաշտպան ակտիվիստ Սանկտ Պետերբուրգից (Ռուսաստանի Դաշնություն): Հեղինակ` Լյուբով Մարտինեց, Կիեւ (Ուկրաինա):
Փաստեր, որոնք անհրաժեշտ է իմանալ «ԱՐԵՆԱ» նախագծի մասին
2015թ.-ին մեկնարկած «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» քառամյա ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկերոջ՝ «ՕՎԵՆ»-ի կողմից։ Այն ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման եւ ՌԴ-ի տարբեր տարածաշրջանները, Ուկրաինան եւ Հարավային Կովկասը (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) ներկայացնող քաղաքացիական հասարակության խմբերի միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։
Ծրագրի հիմնական նպատակներից է համայնքային մակարդակով իրականացվող խաղաղասիրության համար համապատասխան արդյունավետ ռազմավարությունների մշակումը: Իրականացնող անձնակազմը ձգտում է բարելավել խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը, մոբիլիզացիայի ջանքերն առավել արդյունավետ դարձնել, հզորացնել քաղաքացիական խմբերն այնքան, որպեսզի նրանք կարողանան իրենց աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ մոտեցումներ, մեթոդներ եւ աշխատանքային գործիքներ մշակել։
Տե’ս «ԱՐԵՆԱ» ծրագրի գործողությունների մասին պատմող նյութերի հղումները:
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով: