Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության
Գլխավոր քարտուղար
Լամբերտո Զանիերին
Ուալներշտրասե 6, A-1010
Վիեննա, Ավստրիա
Փետրվարի 15, 2017թ.
Ձերդ գերազանցություն պարոն Զանիեր,
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո: Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:
Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Գրասենյակի գործունեության կասեցումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ:
Գրասենյակը հանդիսանում է Հայստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը:
Հատկանշական է, որ Գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաև ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետևելը և տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:
Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարևորում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի և ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության և համապատասխան բարեփոխումների համար ջատագովություն իրականացնելու տեսակետից:
Հաշվի առնելով ի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Հայաստանը ԵԱՀԿ գրասենյակի կարիքը ունի:
Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
«Բամբիռ» ՄՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Գործընկերություն և ուսուցում/ԳՈՒՄ ՀԿ
Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ
Լոռեցիների միավորում ԲՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
Կանանց իրավունքների կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան հիմնադրամ
Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Մեդիա Նախաձեռնությունների կենտրոն
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն
ՕքսԵՋեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
ՕՔՍՖԱՄ Հայաստան
Դավիթ Գևորգյան, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն