«ԱՐԵՆԱ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ Եւ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ»՝ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ

Փետրվարի 13, 2017
ARENA: Community Theatre and Public Art. Phase 3
Պատկերը` © 2017, «Խաղաղության երկխոսություն» հկ:

ARENA: Community Theatre and Public Art2015թ.-ին մեկնարկած «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկերոջ՝ «ՕՎԵՆ»-ի կողմից։ Այն ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման եւ ՌԴ-ի տարբեր տարածաշրջանները, Ուկրաինան եւ Հարավային Կովկասը (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան) ներկայացնող քաղաքացիական հասարակության խմբերի միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։

2015-ի ընթացքում կայացած առաջին փուլում վերոնշյալ քաղհասարակությունների ներկայացուցիչները հրավիրվեցին մասնակցելու Թբիլիսիում կայացած երկու՝ փորձի սիստեմատիզացիային նվիրված աշխատանքային հանդիպումներին։ Դրանց վերաբերող նյութերին կարելի է ծանոթանալ այստեղ.

  1. «Սովորել՝ սեփական փորձից» (մայիսի 8-15, 2015թ.)
  2. «ԱՐԵՆԱ. վերլուծելով սեփական փորձը» (օգոստոսի 20-25, 2015թ.)

Բացի այդ, ծրագրի աշխատակազմն աջակցել է նաեւ ծրագրի մասնակիցների կողմից իրականացված մի քանի տեղական՝ նրանց սեփական համայնքներում իրականացվող մարդու իրավունքների պաշտպանությանն եւ խաղաղասիրությանն ուղղված նախաձեռնությունների փաստագրմանն ու վերլուծությանը։

2016թ.-ին երեք հիմնական տարածաշրջանային նախաձեռնություններ են կազմակերպվել ծրագրի աշխատակազմի կողմից.

  1. Համայնքային մակարդակում խաղաղասիրական աշխատանքում առաջնորդությանն ու դրա աջակցությանը նվիրված աշխատանքային հանդիպում (տես՝ «Ո՞ւր էիք դուք մինչ պատերազմը», Թբիլիսի, ապրիլի 9-12, 2016թ.)
  2. «ԱՐԵՆԱ. խաղաղության եւ արվեստի ամառային դպրոց» (Բորժոմ, հուլիսի 7-16, 2016թ.)
  3. Ծրագրի մասնակիցներին հնարավորություն տրվեց «Խաղաղության երկխոսությանը» դիմել ծրագրերի համատեղ գաղափարներով։ Ծրագրի աշխատակազմի կողմից լավագույնը ճանաչված երեքն ծրագրերն իրականացվեցին 2016թ. Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին (տես՝ «ԱՐԵՆԱ. փոխանակման ծրագրեր ակտիվիստների եւ արվեստագետների համար»)

Ծրագրի երրորդ՝ վերջին փուլը նախատեսված է 2017թ.-ի համար եւ երեք հիմնական բաղադրիչ ունի.

  • կարողությունների զարգացում եւ փոխադարձ ուսուցում,
  • հարաբերությունների կառուցում, ուժերի վերականգնում եւ ցանցի ամրապնդում,
  • վերլուծում եւ հետագա ռազմավարության մշակում։

Կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունները կիրականացվեն երկու զուգահեռ ուղղություններով՝ համայնքային մակարդակում խաղաղասիրական աշխատանք, քաղած դասերի սիստեմատիզացիա եւ վերլուծություն։ Մասնակիցներն իրենք հնարավորություն կունենան ընտրելու, թե այս երկու ուղղություններից որն է իրենց առավել հետաքրքրում. ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում 37 մասնակիցների համար այս տարի երկու զուգահեռ քառօրյա աշխատանքային հանդիպում կկազմակերպվի Թբիլիսիում։

  • Հասարակության տարբեր շերտերի միջեւ արվեստի եւ տեսանելիացումների (վիզուալիզացիա) միջոցով երկխոսություն ձեւավորելու,
  • «ԱՐԵՆԱ» ծրագրի նախորդ տարիների ընթացքում փաստագրված փորձի վերակառուցում եւ վերլուծություն։

Յուրաքանչյուր աշխատանքային հանդիպումից առաջ եւ հետո մասնակիցները տարբեր առաջադրանքներ կստանան, որոնք կօգնեն ստացած կարողություններն ու գիտելիքները գործնականում փորձարկել եւ կարող են լինել նաեւ տեղական նախաձեռնություններ։ Ավելին, այդ առաջադրանքները հնարավորություն կտան մասնակիցների ներկայացրած համայնքներում ծրագրի ազդեցության ընդլայնման։

Ծրագրի երրորդ փուլում նախատեսված է նաեւ ռազմավարության ստեղծարար մշակմանը նվիրված ամառային 7-օրյա դպրոցի կազմակերպում։ Բացի հիմնական նպատակից՝ «ԱՐԵՆԱ» խաղաղասիրական ցանցի հետագա ռազմավարության մշակումից, ամառային դպրոցը նպատակ ունի նաեւ նրանց ցանցի շուրջ առավել համախմբելու, ցանցի անդամների մոտ միասնական ինքնագիտակցությունն առավել ամրապնդելու՝ սեփական համայնքներում մեկուսացվածության զգացումն ընդհանուր ջանքերով հաղթահարելու համար։

Նշված նկատառումներից ելնելով՝ ծրագրի աշխատակազմը մտադիր է մասնակիցներին հնարավորություն տալ վերականգնելու ուժերը։ Այս պատճառով ամառային դպրոցը կկազմակերպվի ավստրիական Շտադտշլայնինգ բնակավայրում գտնվող «Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման ուսումնասիրությունների» ավստրիական կենտրոնում (Austrian Study Centre for Peace and Conflict Resolution (ASPR)), որը խաղաղասիրական կրթության յուրահատուկ կենտրոն է Եվրոպայում։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ [email protected]

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus