ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Սեպտեմբերի 15, 2016
© 2016. Eric Vazzoler/Zeitenspiegel.
Լուսանկարները` © 2016, «Համաշխարհային խաղաղասիրական գագաթնաժողով»: Հեղինակ` Էրիկ Վազզոլեր:

Meeting with "sub committee" on "civil conflict prevention" of German Parliament
© 2016. Eric Vazzoler/Zeitenspiegel.

Գերմանական Culture Counts հիմնադրամը ԳՖՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ սեպտեմբերի 4-9-ը կազմակերպեց Համաշխարհային խաղաղասիրական առաջին գագաթնաժողովը։ Տարբեր երկրներից 30 խաղաղասերներ եւ մարդու իրավունքների ակտիվիստներ Բեռլինում քննարկեցին խաղաղասիրական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերը։ Հանդիպման նպատակն այս գործիչներին ուժեղացները, նրանց կատարած աշխատանքն ավելի լայն շրջանակների համար տեսանելի դարձնելն ու նրանց միջեւ փոխադարձ կապերի ամրապնդումն էր։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը, ով նույնպես հրավիրվածների թվում էր, ասաց.

«Հանդիպումը հազվադեպ հնարավորություն տվեց միասնական առաջարկներ մշակելու այն մասին, թե քաղհասարակության ներգրավվածության արդյունավետությունն ինչպես կարելի է ավելի բարձրացնել՝ միջազգայնորեն խթանել, խրախուսելով»։

The retreat phase was organized with an assistance of Helga Breuninger Stiftung in Paretz, a wonderful rural place with all modern conference facilities near Berlin.
© 2016. Eric Vazzoler/Zeitenspiegel.

Հանդիպման ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ հանգստի կազմակերպում եւ քաղաքական մաս։ Հանգիստը կազմակերպվել էր Helga Breuninger Stiftung-ի աջակցությամբ, Պարեցում՝ Բեռլինին շատ մոտ գտնվող գեղատեսիլ գյուղական մի բնակավայրում։ Շատ մասնակիցների համար սա ավելի քան օգտակար էր, կարճատեւ դադար վերցնելու, համախոհների հետ համատեղ սեփական աշխատանքի շուրջ խորհրդածելու հազվադեպ հնարավորություն էր, քանի որ տարբեր երկրներում շատ հաճախ մարդու իրավունքների խնդիրներով, խաղաղասիրությամբ զբաղվելը դժվար, անգամ՝ վտանգավոր զբաղմունք է:

Ծրագիրը վստահելի մթնոլորտ էր ստեղծել, որպեսզի մասնակիցները հասարակության առավել արդյունավետ ներգրավմանը վերաբերող համալիր հարցեր քննարկեն, փորձեն հասկանալ, թե որո՞նք են քաղաքացիական ներգրավվածության սահմանները, ինչպիսի՞ միջամտություն եւ աջակցություն կարող են ակնկալել ակտիվիստները միջազգային հանրությունից։

Deutschland,Berlin,Bundestag. Global Peacebuilders Summit 2016.
© 2016. Eric Vazzoler/Zeitenspiegel.

Բունդեսթագի պատգամավորների, արտաքին գործերի նախարարության աշխատակիցների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ հանդիպումների ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձան վերը նշված հարցերին, փորձեցին բոլորի համար ընդունելի պատասխաններ գտնել, թե ինչպիսին կարող է լինել Գերմանիայի կառավարության դերը իրենց ներկայացրած երկրներում եւ համայնքներում տեղական ակտիվիստների ջանքերն առավել արդյունավետ դարձնելու գործում։

Նրանք նաեւ հետաքրքրվածություն հայտնեցին Խաղաղասիրական համաշխարհային գագաթնաժողովը որպես փոխադարձ աջակցության եւ միմյանցից սովորելու, մասնագիտական փորձը կիսելու, մեկուսացումը հաղթահարելու եւ միջազգային հանրության համար տեղական քաղհասարակության դերակատարների ձայնն առավել լսելի դարձնելու գործում շարունակական պլատֆորմ տեսնելու հարցում։