Լուսանկարը` © 2016, ԽԵ։ Հեղինակ՝ Արմինե Զաքարյան
Փոփոխությունները կգան, եթե քննադատական մտածելակերպով մարդկանց մի մեծ խումբ հավատա, որ փոփոխությունը ոչ միայն ցանկալի է, այլ նաև հնարավոր: Հայաստանը մի երկիր է, որն ունեցել է հարուստ, միևնույն ժամանակ՝ դժվարություններով լի պատմություն: Այս պատմությունն է, որ Հայաստանում ապրողներից շատերին ստիպել է կորցնել հույսը, որ ավելի բարեկեցիկ, բազմազան և ժողովրդավար հասարակություն ստեղծելու համար փոփոխություններ են անհրաժեշտ: Սա հատկապես տիպիկ է հայ երիտասարդների համար, որոնց մեծամասնությունը շատ քիչ հավատք ունի, որ հասարակությունը կկարողանա ինքն իրեն բարեփոխել:
Այս ծրագիրը երիտասարդներին կառաջարկի ապահով և հյուրընկալ հարթակ՝ ուսումնասիրելու, քննարկելու և հայտնագործելու համար այն լեզուն, արվեստն ու գործողությունները, որոնք հիմք են հանդիսանում վառ, բազմազան եւ ժողովրդավար հասարակության ստեղծման համար:
Այստեղ նրանք կարող են ազատվել այն կաղապարներից, որոնք ճնշում են հայ հասարակության մնացած մասին և երազել այնպիսի աշխարհի մասին, որում իրենք կցանկանային ապրել: Միասին նրանք կփոխեն և կկատարելագործեն իրենց մոտեցումները և կստեղծեն ծրագրեր, որոնք կաջակցեն ավելի բազմազան ու ժողովրդավար հասարակության ստեղծմանը, հասարակություն, որը կստեղծի աշխատատեղեր և հնարավորություններ երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան հավատալ, որ իրենք ունեն ապագա այստեղ` Հայաստանում, և ստիպված չեն լինի արտագաղթել:
Ներկայում ծրագիրը դրամահայթայթման փուլում է: Կարող եք ծանոթանալ ծրագրի մանրամասներին և ձեր նվիրատվությունը կատարել Global Giving կայքում:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ծրագրի ղեկավար Արմինե Զաքարյանին՝ [email protected] էլ. հասցեով: