«ՏԵՍՆԵՆՔ, ԸՆՏՐԵՆՔ, ՓՈԽԵՆՔ…»

Հոկտեմբերի 27, 2015
«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…»
Լուսանկարը` © 2013, «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

2010 թ.-ի սկզբին մեկնարկել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնենք, ընտրենք, փոխենք…» եռամյա ծրագիրը: Ծրագրի առաջին փուլում հիմնական նպատակն էր աջակցել Վանաձորում բնակվող երիտասարդ տղաներին և աղջիկներին՝ համայնքային մակարդակում քաղաքացիական և խաղաղասիրական ակտիվիզմի հիմնական դերակատարներ դառնալու գործում:

2012 թվականին ծրագիրն ընդլայնվեց, որպեսզի ավելի շատ երիտասարդներ ընդգրկվեն Հայաստանի այլ քաղաքներից և մարզերից եւս, այնուհետև՝ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններից (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ): Ծրագիրը նպատակ ուներ խրախուսել երիտասարդներին՝ օգտագործելու համար իրենց ստեղծագործական և ինտելեկտուալ պոտենցիալը հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման հասնելու համար, նպաստել խաղաղ ճանապարհով լուծումներին, աշխուժացնել իրենց համայնքներում բնակվող երիտասարդներին:

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» անվանումն արտահայտում է կազմակերպիչների մոտեցումը. տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ, սակայն տաբու են համարվում, զարգացնել քննադատական մտածելակերպ, հնարավորություն տալ մասնակիցներին այդ խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու և խաղաղ ճանապարհով այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

Ծրագիրը հիմնված էր Պաոլո Ֆրեյրեի «Ազատագրման մանկավարժության» եւ Ավգուստո Բոալի «Ճնշվածների թատրոնի» մոտեցումների վրա, ըստ որոնց երկխոսությունն ընկալվում է որպես միակ ուղին՝ մարդկանց մոտ սեփական իրավիճակը քննադատորեն վերլուծելու կարողություն ձեւավորելու, բռնությանը դիմակայելու եւ քննադատական մտածողության և քաղաքացիական մասնակցության միջոցով իրականությունը փոխելու ուղիներ փնտրելու եւ գտնելու համար:

Ծրագրի մեկնարկից մինչ այսօր 5 տարածաշրջանային և ավելի քան 75 տեղական նախաձեռնություններ են իրականացվել ծրագրի թիմի և մասնակիցների կողմից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակությունները ներկայացնող ավելի քան 160 երիտասարդ մասնակցել է տարածաշրջանային դասընթացների: Ավելի քան 3000 երիտասարդ ներգրավվել է դասընթացներին հաջորդող տեղական նախաձեռնություններում:

Շարունակական փոփոխությունը, որը նկատվեց «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագրի ընթացքում, այն է, որ այժմ ավելի մեծ թվով երիտասարդներ են զգում իրենց հասարակության և մշակույթի վերաբերյալ քննադատական քննարկումների և ազատ մտածելակերպի, այդ հասարակությունում դրական փոփոխությունների հասնելու գործում իրենց սեփական դերակատարության անհրաժեշտությունը: Այս երիտասարդներից շատերը ներգրավված են «Խաղաղության երկխոսության» կողմից կազմակերպվող շարունակական ծրագրերին, միջոցառումներին և հանդիպումներին:

Ծրագրի գերմանական գործընկերն են՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«La Paloma Documentaries» ընկերությունը (La Paloma Documentaries)

logo_la_paloma

Տեսասարքավորման ձեռքբերումը իրականացվել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ (CMI), «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնող եվրոպական հկ-ների համագործակցության» (EPNK-2) նախագծի շրջանակներում:

cmi

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus