Պատկերը` © 2016, «Խաղաղության երկխոսություն»: Հեղինակ՝ Մարատ Գեւորգյան
Նյութը պատրաստվել է www.safesoldiers.am տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
2010 – 2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում գրանցված 206 միջադեպից 48-ն ինքնասպանությունների, 43-ն՝ սպանությունների հետեւանք են: Հաշվարկում ներառված չեն հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերը: Տոկոսային հարաբերությամբ ինքնասպանություններն ու սպանություններն այս ժամանակահատվածում կազմել են ընդհանուր մահացության թվի` համապատասխանաբար 23 եւ 21 տոկոսը:
Վերջին վեց տարվա ընթացքում ինքնասպանությունների եւ սպանությունների վիճակագրությունները պատկերված են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ ինֆոգրաֆիկաներում:
Ինֆոգրաֆիկա 1. Ինքնասպանությունների վիճակագրությունն՝
ըստ տարեթվերի (2010-2015)
Ինֆոգրաֆիկա 2. Սպանությունների վիճակագրությունն՝ ըստ տարեթվերի (2010-2015)
Ինչպես երեւում է ինֆոգրաֆիկաներից, ինքնասպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 2012թ.-ին (13 զինծառայող), իսկ սպանություններինը` 2010- ին (16 զինծառայող): Հաշվարկում ներառվել են թե՛ դիտավորյալ, թե՛ ոչ կանխամտածված սպանության դեպքերը՝ ելնելով դրանց առթիվ հարուցված քրեական գործերի հոդվածներից։
|
Հայկական զինված ուժերի ստեղծման առաջին օրերից Կալաշնիկովի ինքնաձիգը` ԱԿ 47-ը կամ դրա մոդեռնիզացված տարբերակներն, օգտագործվել եւ օգտագործվում են որպես մարտական հիմնական զինատեսակ: 2-րդ ինֆոգրաֆիկայում ներկայացվում է ԱԿ 47-ի տեխնիկական նկարագիրը: Այս ինքնաձիգը հանդիսանում է զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանությունների եւ սպանությունների հիմնական գործիքը:
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանության եւ սպանության դեպքերի ակնհայտ մեծամասնությունը` մոտ 92 տոկոսը, տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանում կամ շփման գծում տեղակայված զորամասերում, պաշտպանական դիրքերում: Փորձագետները եւ ՊՆ պաշտոնյաները բացատրում են այդ փաստը սահմանում զինծառայողների համար մարտական զինամթերքի եւ փամփուշտների մատչելի լինելու գործոնով:
Ինֆոգրաֆիկա 3. Կալաշնիկովի ինքնաձիգ ԱԿ 47-ի տեխնիկական նկարագիրը
«Խաղաղության երկխոսության» ռազմական փորձագետի կողմից 2010 – 2015թթ. տեղի ունեցած ինքնասպանությունների եւ սպանությունների թվով 22 քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սպանության գործիքի վրա, որպես կանոն, մատնահետքեր չեն հայտնաբերվում:
Ինֆոգրաֆիկա 4-ում պատկերված է 2010-2015 թթ.-ին բանակում տեղի ունեցած ինքնասպանության, սպանության եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերի վիճակագրության համեմատությունը:
Ինֆոգրաֆիկա 4. ինքնասպանության, սպանության եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերի վիճակագրության համեմատությունն՝ ըստ տարեթվերի
Պատկերում երեւում է, որ մինչեւ 2013 թ. ինքնասպանությունների եւ սպանությունների պատճառով մարդկային կորուստնեի թիվն ավելի մեծ է, եղել, քան հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Սակայն պատկերը կտրուկ փոխվել է 2014 թ.-ից, ինչը պայմանավորված է այդ ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում լարվածության կտրուկ աճով:
2010 – 2015 թթ.-ին ինքնասպանությունների եւ սպանությունների պատճառով հայկական բանակն ընդանուր առմամբ կորցրել է 91 զինծառայող:
Ինչպես երեւում է ինֆոգրաֆիկա 4-ից` բանակում 91 զինծառայողի կորուստը համարժեք է զինվորական մեկ վաշտի կորստին:
Ինֆոգրաֆիկա 5. 2010-2015 թթ. ընթացքում հայկական բանակում ինքնասպանությունների եւ սպանությունների հետեւանքվ զոհվել է ավելի քան զինծառայողների մեկ վաշտ
Տես ինֆոգրաֆիկաները Adobe PDF ֆայլի տեսքով (1.3 MB)